Խոյ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 9-11-ին՝ որոշակի պասիվություն ընտանիքում: Ընտանեկան պարտականությունները թույլ չեն տա զբաղվել տնային գործերով: Տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց մասին պիտի լուրջ մտածեք: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:
12-15-ին անսպասելի ծախսեր կանեք, ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք, գումարի հետ կապված վեճեր կլինեն:
Ցուլ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 9-11-ին՝ անհանգստություն, ձգձգումներ շփումներում և ուղևորությունների ժամանակ: Վատ օրեր են մտավոր և կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա:
12-15-ին՝ անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Ազատության մեծ ցանկության պատճառով կոնֆլիկտներ կլինեն:
Երկվորյակ
Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 9-11-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Տհաճություններ պետհաստատությունների կամ կազմակերպությունների հետ: Գումար ստանալիս ձգձգումներ կլինեն:
12-15-ին՝ չնախատեսված իրավիճակներ ծանոթությունների և ուղևորությունների ժամանակ: Տարօրինակ նորություններ: Ճանապարհ գնալիս պետք է զգույշ լինել:
Խեցգետին
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 9-11-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալը կնվազեցնի ուշադրությունն ու կարգապահությունը: Դժվարություններ ղեկավարության և պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում: Վատ օրեր են մտավոր գործունեության համար:
12-15-ը անհաջող օրեր են ֆինանսական գործերի և ֆինանսական օպերացիաների համար: Հնարավոր են կոնֆլիկտներ գումարի պատճառով, անսպասելի ծախսեր ու կորուստներ:
Առյուծ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-11-ին գործերն առաջ տանելիս խնդիրներ կունենաք: Ծանր աշխատանք ու պարտականություններ: Աշխատավայրում ստուգումներ են սպասվում: Սառնություն ղեկավարության ու ազդեցիկ դեմքերի կողմից: Անհաջող գործեր արտերկրում:
12-15-ին ձեզ համար կարևոր գործերում խնդիրներ կունենաք իմպուլսիվ գործողությունների, ցանկացած գնով ազատության ցանկության, անզսպության պատճառով: Անհաջող օրեր են գործնական նախագծեր սկսելու համար:
Կույս
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 9-11-ին՝ անհանգստություն ու տագնապ: Հարկերի, վարկերի հետ կապված, կազմակերպությունների գործերին առնչվող խնդիրներ: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Դժվարություններ ընկերների, կազմակերպությունների հետ հարաբերություններում:
12-15-ին անուշադրությունը, ցրվածությունը, ուժերը սխալ ներդնելը կարող են արգելակել հաջող սկսված գործերի ընթացքը:
Կշեռք
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-11-ին՝ բարդ հարաբերություններ: Անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Ձգձգումներ փաստաթղթեր ձևակերպելիս, իրավաբանական դժվարություններ:
12-15-ին իմպուլսիվ գործողություններն ու ազատության ցանկությունը կարող են միայն բարդացնել գործերը: Անհաջող օրեր են գործնական նախաձեռնությունների համար: Էլեկտրականության հետ վարվելիս զգույշ է պետք լինել:
Կարիճ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին՝ գործերի արգելակում, խնդիրներ աշխատանքի մեջ: Ղեկավարության և կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կբարդանան: Աշխատանքի մեջ հեռանկարների բացակայություն: Ձգձգումներ ատերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:
12-15-ին անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են խոչընդոտներ ստեղծել ձեր անձնական նախաձեռնությունների, աշխատանքի մեջ: Անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ:
Աղեղնավոր
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 9-11-ին՝ դժվարություններ աշխատանքի մեջ, լարված մտավոր աշխատանք: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործողություններում ազատության բացակայություն:
12-15-ին ամեն գնով գործերն առաջ մղելու ձգտումը զուր կլինի: Չնախատեսված դժվարություններ կառաջանան, որոնք կսահմանափակեն անձնական նախաձեռնությունները:
Այծեղջյուր
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին անհաջող շփումների պատճառով անհանգստություն կունենաք, հարաբերություններում սառնություն կնկատվի: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում: Տնային հոգսերը ծանրաբեռնվածություն և դրա հետևանքով առողջության թուլացում կբերեն:
12-15-ին՝ դժվարություններ ընտանեկան բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստումը: Էլեկտրականության հետ աշխատելիս ու ճանապարհ գնալիս զգույշ եղեք:
Ջրհոս
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-11-ին՝ վատատեսություն, անհանգստություն, ձգձգումներ շփումներում: Դժվարություններ կարևոր գործեր ծրագրելիս: Կարգապահության ու կազմակերպվածության պակասը կանդրադառնա աշխատանքի վրա: Խնդիրներ ուղևորությունների ժամանակ: Սառնություն հարազատների հետ հարաբերություններում:
12-15-ին իմպուլսիվ վարքը կարող է ընտանիքում կոնֆլիկտների պատճառ դառնալ: Խնդիրներ գործընկերների և ամուսինների հետ:
Ձկներ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի: Դժվար կլինի ձեռք բերել այն, ինչ ուզում եք: Ինչ-որ միջոցառման վրա մեծ ծախսեր կանեք:
12-15-ին հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Անկայունություն աշխատանքի մեջ: Էլեկտրականության հետ և գործիքներով աշխատելիս զգույշ է պետք լինել: