...

Հունվարի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 12-14-ին կարող են խնդիրներ ծագել ընտանեկան գործերում, կամ էլ ընտանեկան հոգսերը կշեղեն անձնական հետաքրքրություններից ու ծրագրերից: Չեք ուզենա հետևել ավանդույթներին:

15-18-ին տնային գործերով մտահոգությունը վատ կանդրադառնա աշխատանքի, կարևոր գործերի վրա: Անհաջող շփումներ ղեկավարության հետ: Ինքնասիրությունն ու հուզականությունը կխանգարեն իրատես լինելուն և իրավիճակը ճիշտ գնահատելուն:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 12-14-ին անհաջող կընթանան արտերկրի, ուղևորությունների, կրթության կամ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հետ կապված գործերը: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

15-18-ին աշխատանքի հետ կապված գաղափարները ճշգրիտ չեն լինի ու չեն իրագործվի: Փաստերի սխալ մեկնաբանում, ցրվածություն: Խնդիրներ արտասահմանցիների հետ կապված գործերում:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 12-14-ին՝ արագ հարստացման, բիզնեսի և առևտրի ընդլայնման հետ կապված անիրական ծրագրեր: Պետկազմակերպությունների հետ խնդիրներ կունենաք:

15-18-ին՝ ֆինանսական խնդիրներ: Ուրիշների հետաքրքրություններից կախվածության պատճառով մեծ ծրագրերն իրագործելիս խնդիրներ կառաջանան: Անիրական ներդրում համատեղ բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 12-14-ին ավելորդ ինքնավստահությունը, դատարկ խոստումներ տալու կամ ստանալու հակվածությունը հարաբերություններում դժվարություններ կստեղծեն:

15-18-ին անհիմն լավատեսությունը կամ հաջողության վրա հույս դնելը թույլ չեն տա իրատեսորեն գնահատել համաձայնագրերը: Հարազատների հետ տարաձայնություններ կլինեն, կամ նրանց գործերով ուղևորություններ կկատարեք:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին ավելորդ երազկոտությունը, անվճռականությունը, մանրուքներին անուշադրությունը աշխատանքի մեջ սխալների կհանգեցնեն:

15-18-ին՝ գործերի ոչ ճշգրիտ ծրագրում: Ուրիշների մասին հոգ տանելու անհրաժեշտությունը նույնպես կշեղի գործերից: Մանրուքներն ու մանր անհաջողությունները շատ կնյարդայնացնեն ու կանդրադառնան առողջության վրա:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 12-14-ին ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կստեղծի հասարակական կազմակերպությունների և պետկառույցների հետ հարաբերություններում: Հնարավոր է ուրիշի ազդեցության տակ ընկնեք:

15-18-ին մեծ հեռանկարների ծրագրումը անժամանակ կլինի անհրաժեշտ մարդկանց ու կապերի բացակայության կամ անպատրաստ լինելու պատճառով: Սիրելիների հետ հարաբերությունների զագացման արգելակում:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 12-14-ին՝ մեծ ամբիցիաներ ու անիրական ծրագրեր: Ազդեցիկ մարդկանց կողմից հասկացված չեք լինի: Տնային հոգսերի ու աշխատանքային պարտականությունների միջև հակասություններ կառաջանան:

15-18-ին՝ անսպասելի արձագանք ու ավելորդ հուզականություն, կկառչեք հարազատների խոսքերից: Ընտանեկան զրույցներն ու որոշումները կազդեն աշխատանքի վրա:

Կարիճ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 12-14-ին՝ չկայացած հանդիպումներ, զուր բանակցություններ: Խնդիրներ ուղևորությունների ժամանակ, արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Դատարկ խոստումներ կլսեք:

15-18-ին մանր-մունր գործեր, ավելորդ զրույցներ ու խառնաշփոթ կլինի, որոնք տհաճ կլինեն ու կշեղեն կարևոր ծրագրերից: Անհասկանալի ինֆորմացիա, կամ արտերկրից, արտասահմանցիներից, կարևոր մարդկանցից ինֆորմացիայի բացակայություն:

Աղեղնավոր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 12-14-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հնարավոր են զուր ծախսեր: Արագ հարստացման տարբերակները վտանգավոր կլինեն:

15-18-ին բիզնեսում, ֆինանսական գործերում ազդեցիկ մարդկանց հետ հետաքրքրությունների բախում կլինի: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերում դժվարություններ կլինեն: Խուսափեք ռիսկային որոշումներից ու գործողություններից:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 12-14-ին՝ չնայած ազդեցիկ մարդկանց կամ գործընկերների լուրջ դիմադրությանը՝ ակտիվորեն կիրագործեք ձեր անձնական ծրագրերը: Կոնֆլիկտներ պետհիմնարկների հետ: Իրավաբանական դժվարություններ:

15-18-ին ձեր գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս դրսևորած ինքնավստահությունը վեճեր կհարուցի: Շփումներում դժվարությունները, ուրիշներին հասկանալ չուզենալը գործընկերային հարաբերություններում կասկածամտություն առաջ կբերեն:

Ջրհոս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 12-14-ին՝ անուշադրություն և անճշտություններ աշխատանքի մեջ, ուժերի զուր ծախս: Ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի վրա:

15-18-ին ավելորդ լավատեսությունը, տեղեկատվության պակասը կամ աղճատումը վատ կանդրադառնան գործերի վրա: Ղեկավարության մոտ հասկացված չեք լինի: Չլուծված հարցեր շատ կլինեն, որոնք ձեր գլխում քաոս կառաջացնեն:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 12-14-ին դժվարություններ կարող են ծագել ընկերների, սիրելիների կամ կոլեկտիվի, հասարակական կազմակերպությունների հետ կապված գործերում: Անհրաժեշտ աջակցության բացակայություն, և ազդեցիկ մարդկանց, ղեկավարության կողմից հասկացված չեք լինի:

15-18-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատման ձգտումը հարաբերություններում խնդիրներ կառաջացնեն: Անձնական ազատության ցանկությունը կանդրադառնա սիրելիների հետ հարաբերությունների վրա: Անսպասելի նորությունները կազդեն անձնական ծրագրերի վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   82 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ