...

Հունվարի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 16-20-ին լավատեսորեն տրամադրված ու ինքնավստահ կլինեք: Կհետաքրքրվեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ մղելու նպատակով նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Ձեր կարգավիճակը փոխելու, բարձրացնելու հնարավորություն կունենաք:

21-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

22-ին ազատության մեծ պահանջ կզգաք, չեք հանդուրժի ճնշումները: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ցուլ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 16-20-ին ինտուիցիան կուժեղանա, շատ լավ կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կուզենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հին գործերը կարգավորելու հնարավորություն կունենաք:

21-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն:

22-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-20-ին անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր ու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Կընդլայնեք ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեությունը: Ընկերություն կհաստատեք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված անձանց հետ: Առաջարկներ կստանաք:

21-ին անձնական արժանապատվության զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում կամ սպասում:

22-ին լավ տրամադրություն կունենաք: Զբոսանքներ ընտանիքի հետ: Կհանդիպեք արտերկրի հարազատների հետ կամ էլ կհետաքրքրվեք նրանց գործերով: Լուրեր կստանաք:

Խեցգետին

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-20-ին՝ մեծ փառասիրություն, ճանաչում ու գովասանքներ կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ ու աճ: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք հեղինակավոր անձանց ու ղեկավարության կողմից: Շահ կունենաք ուղևորություններից կամ արտասահմանցիներից: Հաջողություններ են սպասվում հասարակական ու քաղաքական գործերում:

21-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

22-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-20-ին կհետաքրքրվեք բարձրագույն կրթությամբ, կրոնով, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Էթիկայի ու բարոյականության բարձր զգացում: Լավ շրջան է կրթություն ստանալու և որակավորումը բարձրացնելու համար:

21-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

22-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին, սիրելիներին: Սերտ շփումներ կհաստատեք հարազատների և մտերիմների հետ:

Կույս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-20-ին ինտուիցիան կօգնի բիզնեսում: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում և ընդհանուր գումարն օգտագործելիս: Ձեր գործունեությունը կապված կլինի օրենքի, պետկազմակերպությունների հետ: Կներագրավվեք արտասահմանցիների հետ գործերին, գործնական ակտիվություն է սպասվում արտերկրում:

21-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախացնեն երեխաներն ու սիրելիները: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

22-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Տան համար գնումներ կանեք:

Կշեռք

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 16-20-ին ուրիշների հանդեպ բարի ու հոգատար կլինեք, կամ էլ հակառակը՝ ուրիշները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Ներդաշնակություն ամուսնական կյանքում: Հասարակական գործերում հաջողություններ ու առաջխաղացում է սպասվում: Կոլեկտիվում կաճի անձնական հեղինակությունը: Արտաքին պայմանները, իրադարձությունները բարենպաստ կլինեն:

21-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կհանդիպեք մտերիմներին:

22-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կարիճ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-20-ին լավ հնարավորություններ կստեղծվեն աշխատավայրում, աշխատանքային պայմանները կբարելավվեն: Կոլեգաների հետ հարաբերություններում լավ մթնոլորտ կիշխի: Հնարավոր է ուսում ստանաք կամ ուղևորության մեկնեք որակավորումը բարձրացնելու նպատակով: Հիվանդները կբուժվեն:

21-ին ակտիվ կշփվեք հարազատների ու կոլեգաների հետ: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: 

22-ին կհետաքրքրվեք ընտանիքի գործերով: 

Աղեղնավոր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-20-ին լավատեսորեն տրամադրված կլինեք: Կիրագործեք անձնական ծրագրերը: Հետաքրքիր մշակութային միջոցառումների մասնակցելու հրավեր կստանաք: Մեծ հնարավորություններ կստեղծվեն ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք:

21-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

22-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Հարազատների հետ կարևոր հանդիպումներ են սպասվում: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Այծեղջյուր

Վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 16-20-ին տնային գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն կլինի, փոխադարձ հոգատարության մթնոլորտ կիշխի: Տանը հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ընտանիքում լավ փոփոխություններ կլինեն, բարեկեցության կհասնեք:

21-ին անձնական մեծ ակտիվություն է սպասվում: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

22-ին ակտիվություն է սպասվում նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 16-20-ին կռահող կլինեք, ընդունակությունները կընդլայնվեն, ոգեշնչվածությունը կայցելի, փիլիսոփայորեն կմոտենաք ամեն ինչին: Գաղափարներ շատ կունենաք: Հարազատների, ընկերների հետ շփումները կուրախացնեն, հաճախակի ուղևորություններ են սպասվում: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու համար:

21-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

22-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալիս:

Ձկներ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-20-ին՝ լավատեսական հայացք բիզնեսի հետ կապված գործերին: Ֆինանսական վիճակի բարելավում է սպասվում: Առատաձեռն կլինեք: Լավ կընթանան հարկերի ու վարկերի հետ կապված գործերը: Հաջողությամբ կարևոր գնումներ կանեք:

21-ին կձգտեք պաշտպանել ձեր ազատությունը, կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 

22-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Մենակ մնալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ