...

Հունվարի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-20-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերի մեջ: Կվերականգնվեն հին ընկերական հարաբերությունները:

21-23-ին հարաբերությունները զուտ գործնական ուղղվածությամբ կզարգանան: Կձգտեք ֆինանսական ապահովության ու կայունության հասնել: Կբարելավվեն հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Խնայելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շաբաթ է սկսվում: 17-20-ին՝ գործերում մեծ պատասխանատվություն: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք: Կներգրավվեք քաղաքական կամ կազմակերպչական գործերի մեջ: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

21-23-ին մեծ հետաքրքրություն կունենաք արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Կընդլայնեք կապերն արտերկրում: Կոնկրետ առաջարկներ կամ նյութական օգնություն կստանաք: Մշակութային միջոցառումների մասնակցությունից սիրային հնարավորություններ կստեղծվեն:

Երկվորյակ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-20-ին աջակցություն կամ կրթություն կստանաք աշխատավայրում, մասնագիտության մեջ առաջընթաց ունենալու նպատակով: Հնարավոր են հեռավոր ուղևորություններ կամ էլ գործնական կապեր արտասահմանցիների հետ:

21-23-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսները: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Կարևոր ձեռքբերումներ:

Խեցգետին

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-20-ին մեծ պատասխանատվություն ու գործնականություն համատեղ գործերում, բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերում կարևոր փոփոխություններ: Երկարաժամկետ գործնական առաջարկներ ստանալու հնարավորություն կունենաք:

21-23-ին՝ ներդաշնակ հարաբերություններ կլինեն և՛ ամուսնական կյանքում, և՛ գործընկերության մեջ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր են սպասվում կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Առյուծ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 17-20-ին՝ գործընկերների առաջ պատասխանատվության մեծ զգացում կունենաք, կարգապահություն՝ գործերում, համաձայնություններ հաստատելիս: Արդարության զգացումը կուժեղանա: Փորձառու գործընկեր գտնելու հնարավորություն:

21-23-ին աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում է սպասվում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

Կույս

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-20-ին՝ աշխատավայրում պատասխանատվության աճ: Կազմակերպված ու արդյունավետ կլինեք գործերում: 

21-23-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն է սպասվում: Բարության, հոգատարության, առատաձեռնության դրսևորում: Հնարավոր են ռոմանտիկ արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

Կշեռք

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարեհաջող շրջան կսկսվի: 17-20-ին անձնական հետաքրքրությունները, հաճելի հանդիպումները, ռոմանտիկ հնարավորությունները չի ստացվի իրագործել շրջապատողների խիստ, ոչ բարեհամբույր տրամադրվածության պատճառով: Կրկին կակտիվանան հին կապերը: Գործերում կարգապահ ու պատասխանատու լինելու դեպքում բիզնեսում հաջողություններ կունենաք:

21-23-ին՝ ընտանիքում հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

Կարիճ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ յուրահատուկ ուշադրության շրջանը: 17-20-ին՝ պատասխանատվության աճ տնային գործերում և ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է հարկ լինի հոգ տանել ընտանիքի ծեր ու թույլ անդամների մասին: Փոքրիկ վերանորոգման կարիք կլինի: Դժվարություններ են սպասվում աշխատանքն ու տնային պարտականությունները համատեղելիս:

21-23-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ են ակնկալվում: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք կկատարեք տեղեկատվության հետ: Հաճելի կարճատև ուղևորություններ են սպասվում:

Աղեղնավոր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-20-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության, տեղեկատվության հանդեպ: Ունակ կլինեք կենտրոնացնել ուշադրությունը: Գործնական կապերի ընդլայնում: Պայմանագրեր կնքելիս ուշադիր է պետք լինել, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու: Հարազատների գործերի հանդեպ պատասխանատվություն ցուցաբերեք:

21-23-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքի կամ տրամադրությունը լավացնելու համար գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության:

Այծեղջյուր

Վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 17-20-ին՝ ֆինանսական ու գործնական պատասխանատվության աճ: Գործնական հոտառություն: Գումարը ճիշտ տնօրինելու, խնայելու հնարավորություն կստեղծվի:

21-23-ին՝ հմայքի ու գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Բիզնեսում հաջող անձնական գործեր: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու համար:

Ջրհոս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 17-20-ին՝ պատասխանատվության զգացման աճ ու ինքնավստահություն: Գործնական ու նպատակասլաց կլինեք: Հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ սեփական խնդիրներին կառչած լինելու պատճառով:

21-23-ին հասկացողություն ու համակրանք ձեռք կբերեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երազկոտ կլինեք, երևակայությունը կուժեղանա: Ուրիշներին օգնելու, նրանց մասին հոգ տանելու հնարավորություն:

Ձկներ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շաբաթը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-20-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ ունեցած պարտավորությունների ավելացում:

21-23-ին՝ ուժեղ ինտուիցիա: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են ստեղծվել ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցությունից: Անսպասելի հնարավորություններ կծագեն ֆինանսական գործերում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ