...

Հունվարի 1-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 1-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: Ողջ շաբաթվա ընթացքում հաջողություններ են սպասվում ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

4-6-ին նոր ծանոթություններն ու համագործակցելու ձգտումը լավ հեռանկարներ կստեղծեն, անձնական զարգացման նոր ծրագրեր կհայտնվեն: Հաջողություններ կունենաք հասարակական կազմակերպությունների հետ կապված գործերում:

Ցուլ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: Ողջ շաբաթվա ընթացքում ինքնատիպ վարք կդրսևորեք: Սեփական զարգացման հետ կապված գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ազդեցիկ անձինք կաջակցեն ձեզ: Արտասահմանից նորություններ կամ հրավեր կստանաք: Կանխատեսումներ կանեք: Անձնական մեծ ազատության ձգտում կունենաք:

4-6-ին ամեն ինչ հասկանալն ու ապրումակցող վերաբերմունքը կօգնի, որ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամորեն տրամադրվեն, իսկ դա էլ կօգնի մասնագիտական կամ ֆինանսական գործերում հասնել նպատակին:

Երկվորյակ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: Ողջ շաբաթվա ընթացքում անսովոր իրադարձությունները կփոխեն համագործակցության ու հին կապերի հանդեպ վերաբերմունքը: Անձնական կյանքում կառուցողական փոփոխությունների, ինքնակատարելագործման համար բավականաչափ ուժ ու հնարավորություններ կունենաք: Անսպասելի հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Ինտուիցիան կուժեղանա:

4-6-ին լավ կընթանան ընկերների, կազմակերպությունների, արտասահմանցիների հետ կապված գործերը: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ ընկերների շրջանում կամ կոլեկտիվում:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: Ողջ շաբաթվա ընթացքում ձեր հեղինակությունը կաճի ընկերների շրջանում ու կոլեկտիվում: Հետաքրքիր մարդկանց հետ նոր հարաբերություններ կհաստատեք, գործնական համագործակցության նոր եղանակներ կգտնեք:

4-6-ին շփման մեջ լավ արդյունքների կհասնեք, հետաքրքիր փոփոխություններ են սպասվում մասնագիտական գործերում ու բիզնեսում:

Առյուծ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: Ողջ շաբաթվա ընթացքում անսպասելի փոփոխություններ կլինեն աշխատանքի մեջ ու մասնագիտական գործերում: Անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Պրակտիկ գործերն առաջ մղելու համար ուժ ձեռք կբերեք:

4-6-ին լավ կընթանան արտասահմանի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Համագործակցության լավ հեռանկարներ կստեղծվեն:

Կույս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: Ողջ շաբաթվա ընթացքում ինքնատիպ ու ստեղծագործ վարք կդրսևորեք, անսպասելի ուրախություն կլինի: Անձնական հեղինակության աճ է սպասվում: Հետաքրքիր արկածներ ու փոփոխություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում: Լավ ժամանակ է խելամիտ սպեկուլյացիաների և ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

4-6-ին համատեղ գործերի լավ արդյունքներ են սպասվում, հաջողությամբ կօգտագործեք համատեղ գումարը: Աշխատանքի մեջ հաջողություններ են սպասվում: 

Կշեռք

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: Ողջ շաբաթվա ընթացքում ինքնավստահություն ձեռք կբերեք: Անսպասելի լուծում կստանան տնային, կենցաղային խնդիրները: Կնախապատրաստվեք կարևոր փոփոխությունների: Հետաքրքիր փոփոխություններ են սպասվում հարազատների մոտ:

4-6-ը հաջող շրջան է: Ուրախություն կստանաք շփումներից ու համագործակցությունից: Սիրո մեջ նոր հեռանկարներ կբացվեն: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Ճանաչման կհասնեք:

Կարիճ 

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: Ողջ շաբաթվա ընթացքում հետաքրքիր մարդկանց հետ անսպասելի ծանոթություններ ու լավ առաջարկներ են լինելու: Հաջող համաձայնություններ: Անսպասելի ուղևորություններ կկատարեք: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք: Հարազատների հետ հաջող համագործակցություն է սպասվում:

4-6-ին տանը և աշխատավայրում հաջող գործեր են սպասվում: Բարեկեցության աճ, տուն գումար կմտնի, տանը հետաքրքիր հանդիպումներ կկայանան:

Աղեղնավոր 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Ողջ շաբաթվա ընթացքում գործերի հաջող ընթացքը, աշխատավայրում առաջխաղացումը գումար կբերեն: Բիզնեսում հաջողություններ են սպասվում: Նյութական խնդիրների լուծում, բարեկեցության աճ: Լավ գնումներ են սպասվում:

4-6-ին սիրելիների, հասարակական կազմակերպությունների հետ գործերի բարելավում է սպասվում: Լավ ծանոթություններ ու նորություններ:

Այծեղջյուր 

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Կամրապնդեք ձեր դիրքերը գործունեության մի շարք ոլորտներում: Ողջ շաբաթվա ընթացքում ինքնատիպ, վառ վարք կդրսևորեք, անսպասելի ուրախություն կլինի: Անձնական հեղինակության աճ: Սիրային հարաբերություններում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Անձնական նպատակներն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

4-6-ին ընտանեկան բարեկեցության աճ է սպասվում, տուն գումար կմտնի, տան համար գնումներ կանեք:

Ջրհոս 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: Ողջ շաբաթվա ընթացքում տանը կարևոր ու անսպասելի փոփոխություններ կլինեն: Զգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք:

4-6-ին հաջող կլինեն ծանոթությունները, անսպասելի հանդիպումներ և ուղևորություններ են սպասվում: Անձնական նախաձեռնություններում հաջողություններ կլինեն:

Ձկներ 

Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: Ողջ շաբաթվա ընթացքում անձնական զարգացման համար հետաքրքիր գաղափարներ կփնտրեք ու կգտնեք: Լավ առաջարկներ ու լուրեր կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Կմասնակցեք կազմակերպությունների գործերին: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

4-6-ին հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում, առևտուր ու գնումներ անելիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14550 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ