...

Հունվարի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 23-26-ը լավ շրջան է: Հաջողությամբ կիրագործեք անձնական ծրագրերը: Կմասնակցեք ընկերների գործերին: Կազմակերպություններից աջակցություն կստանաք: Անձնական զարգացման մեջ առաջընթաց կլինի: Լավ առաջարկներ կստանաք:

27-29-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, ֆինանսական գործերում հաջողություններ կլինեն, լավ գաղափարներ կունենաք, բիզնեսում հաջող նախաձեռնություններ կսկսեք: Շահի զգացում:

Ցուլ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 23-26-ը լավ շրջան է աշխատանքի ու մասնագիտական առաջխաղացման համար: Ղեկավարությունը կաջակցի ձեզ: Ձեր հեղինակությունը մեծացնելու, առաջնորդ դառնալու հավանականություն կա: Անսպասելի հաջողություն կլինի:

27-29-ին շատ հնարամիտ կլինեք, կկարողանաք ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիան կամ կապերը: Անձնական գործերի հետ կապված լավ լուրեր կլսեք: Արտերկրի հետ կապեր կհաստատեք:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-26-ին՝ լավ նորություններ ու հեռանկարներ: Կներգրավվեք կազմակերպությունների կամ ընկերների գործերին, ինչն էլ նոր հնարավորություններ կստեղծի ձեզ համար: Արտասահմանից լուրեր կստանաք: Կարևոր գիտելիքներ ձեռք կբերեք:

27-29-ին հնարամիտ ու կռահող կլինեք, ինտուիցիան ուժեղ կլինի: Ինքնատիպ գաղափարները կարող են առաջ մղել գործերը: Հաջողություններ կունենաք ընդհանուր բիզնեսում:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 23-26-ին պրակտիկ կամ մասնագիտական գործերում կարևոր փոփոխությունների կհասնեք: Ազդեցիկ անձանցից կամ արտասահմանցիներից աջակցություն կստանաք: Հասարակական գործունեությանը մասնակցելու շնորհիվ հաջողություն կլինի: Բարենպաստ օրեր են բիզնեսի ու խելամիտ ներդրումների համար:

27-29-ը լավ ժամանակ է բանակցություններ վարելու և որոշումներ ընդունելու համար: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Անսպասելի լուրեր կամ հետաքրքիր առաջարկներ կստանաք գործընկերներից: Անսպասելի իրադարձությունը հարաբերությունները դեպի լավը կփոխի:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 23-26-ին՝ հարաբերությունների բարելավում, նոր շահավետ առաջարկներ ազդեցիկ անձանցից կամ արտասահմանցիներից: Կարևոր կամ մշակութային միջոցառումներին մասնակցությունից կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել:

27-29-ին ինքնատիպ մտածողությունը, ստեղծագործական աճը, ընկերների հետ սերտ կապերը կօգնեն առաջ մղել գործերը: Անձնական ծրագրերն ու խնդիրները լուծելու գաղափարներ կամ հնարավորություններ կունենաք:

Կույս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-26-ին գործերը հաջող կընթանան: Աշխատավայրում աջակցություն կստանաք ու ճանաչում ձեռք կբերեք: Գործերում կարևոր փոփոխություններ կծրագրեք: Ընտանեկան բյուջեի բարելավում է սպասվում:

27-29-ին հաջող պատահարը կօգնի լավ ինքնադրսևորվել, ճանաչման հասնել, սեփական գաղափարներն առաջ տանել ու անձնական զարգացման նոր ուղիներ գտնել:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-26-ին ձեզ դրսևորելու, զարգանալու, հնարավորություններն ընդլայնելու համար լավ պայմաններ կստեղծվեն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ փոփոխություններ են սպասվում սիրելիների, գործընկերների հետ հարաբերություններում:

27-29-ին տանը անսպասելի իրադարձություններ կամ հանդիպումներ տեղի կունենան: Կլուծվեն ֆինանսական խնդիրները: Վարկերի հետ կապված հաջող գործեր են սպասվում: Կռահող կլինեք:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-26-ին տանը գործերի բարելավում է սպասվում: Ընտանեկան հարաբերություններում նոր հեռանկարներ կստեղծվեն: Աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ընտանեկան բարեկեցություն: Կաջակցեն ազդեցիկ հարազատները:

27-29-ին ինքնատիպ վարքը, կռահող լինելը կօգնեն հեշտությամբ հետաքրքիր ծանոթություններ ու շահավետ կապեր հաստատել: Համագործակցության լավ գաղափարներ: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք:

Աղեղնավոր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 23-26-ին հաճելի ուղևորություններ կկատարեք: Ձեր գիտելիքների և ունակությունների շնորհիվ կկարողանաք ճանաչման հասնել: Աջակցություն կստանաք հարազատներից: Լավ ժամանակ է ֆինանսական գործարքների համար:

27-29-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, նոր գաղափարներ ու հնարավորություններ բիզնեսում: Հաջող միջնորդական գործունեություն: Լավ փոփոխություններ կլինեն աշխատավայրում:

Այծեղջյուր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 23-26-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, առևտրում ու բիզնեսի մեջ: Խոշոր գնումներ կանեք տան ու ընտանիքի համար: Տանը կարևոր միջոցառումներ կկազմակերպեք:

27-29-ին ստեղծագործ, ինքնատիպ մտածողությունն ու արագ կռահողականությունը նկատելի կլինեն և հաջողություններ կբերեն անձնական, հասարակական գործերում ու սիրային կյանքում:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 23-26-ին բարենպաստ հնարավորություններ կստեղծվեն անձնական ծրագրերի իրագործման, անձնական զարգացման համար: Հաջող ուղևորություններ կկատարեք: Կընդլայնեք գիտելիքները: Շահեկան ծանոթություններ կհաստատեք ազդեցիկ անձանց հետ:

27-29-ին անսպասելի լավ նորություններ կստանաք հարազատներից, տանը նորություններ կլինեն, ինտուիցիան կուժեղանա:

Ձկներ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 23-26-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում: Արտերկրում կոմերցիայի մեջ հաջողություն կունենաք կամ էլ դրսից գումար կստանաք: Կլուծեք հարկերի, վարկերի հետ կապված խնդիրները:

27-29-ին կռահող կլինեք, գործերի զարգացման հետ կապված լավ գաղափարներ ու հեռանկարներ կլինեն: Անսպասելի հաջող ուղևորություններ են սպասվում: Հարազատների, ընկերների, կոլեգաների հետ կապված նորություններ: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14617 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ