Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-30-ին՝ ակտիվ ու օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ընկերների հետ կապված կարճատև ուղևորություններ: Ինտուիտիվ կերպով կկանխատեսեք հարաբերությունների զարգացման ընթացքը: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
31-ին տնային գործերում գերակտիվ կլինեք, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից:
1-ին կմասնակցեք կարևոր միջոցառումների:
Ցուլ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 26-30-ին զբաղված կլինեք ու շփումներ կունենաք հասարակական կամ քաղաքական գործերով: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ: Լավ կընթանան ֆինանսական գործերը:
31-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
1-ին կհետաքրքրվեք ընտանիքի գործերով:
Երկվորյակ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 26-30-ին կհետաքրքրվեք կրթությամբ, օրենքներով և արտերկրով: Աշխույժ ու բարյացակամ տրամադրված կլինեք: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց հետ ու խոստումներ կստանաք:
31-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:
1-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանքի: Կհանդիպեք հարազատներին: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Խեցգետին
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք գործ ունենալու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-30-ին՝ համատեղ գումարի, վարկերի, ունեցվածքի հետ կապված հաճախակի շփումներ: Բիզնեսի հարցերով կարճատև գործնական ուղևորություններ կկատարեք: Հնարավոր է ներգրավվածություն գաղտնի գործերին, խարդավանքներ:
31-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
1-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 26-30-ին՝ ակտիվ շփումներ գործընկերների, հասարակության հետ: Ակտիվ մասնակցություն հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցությունները, գործարքների կնքում:
31-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
1-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու գործում:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-30-ին կմեծանա հետաքրքրությունը աշխատանքի, առողջության ու սննդակարգի հանդեպ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու նպատակով կձգտեք նոր գիտելիքներ ստանալ: Ավելի գրավիչ դառնալու համար կհետաքրքրվեք հագուստով, արդուզարդով:
31-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
1-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-30-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների, զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:
31-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:
1-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշման հանդեպ անհանդուրժող կլինեք: Կհեռանաք տնային գործերից, կձգտեք ընկերների հետ ժամանակ անցկացնել:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-30-ին կհետաքրքրվեք ընտանիքով ու հարազատներով: Ընտանեկան խնդիրների լուծման գաղափարներ կունենաք: Կձգտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր ձեռք բերելուն:
31-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ հեռվից լուրեր կստանաք:
1-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:
Աղեղնավոր
Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 26-30-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր ու շփումներ: Տակտն ու դիվանագիտությունը կօգնեն առաջ մղել գործերը, հարաբերություններ հաստատել: Կարևոր որոշումներ կընդունեք: Կարճատև ուղևորություններ:
31-ին անձնական արժանապատվության սուր զգացումը ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանիքի բյուջեով:
1-ը լավատեսությամբ, ընտանեկան զբոսանքներով, արտերկրից ժամանած հարազատների հետ հանդիպումներով հագեցած օր է լինելու: Լուրեր կստանաք:
Այծեղջյուր
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 26-30-ին հաջող կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու նպատակով կձգտեք կրթություն ստանալ կամ տեղեկատվություն կփնտրեք: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Ներգրավվածություն գործընկերության մեջ:
31-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
1-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 26-30-ին առույգ և բարյացակամ տրամադրված կլինեք: Հետաքրքրասիրություն, արագ կռահողականություն: Ռոմանտիկ ու հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու կարողություն:
31-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերում: Ուշադիր կլինեք ձեր առողջությանը:
1-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:
Ձկներ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 26-30-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կխանգարեն աշխատանքին, կշեղեն գործերից:
31-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
1-ին զբաղված կլինեք տնային գործերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք: