...

Հունվարի 30-ից փետրվարի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 30-ից փետրվարի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 30-1-ին նորությունների և գաղափարների ակտիվ փնտրտուքը կարող է հաջող կապերի կամ ծանոթությունների բերել:Հասարակական գործերին հաջող մասնակցություն կունենաք: Հաջողակ կլինեք ուղևորությունների ժամանակ ու միջնորդական գործունեություն ծավալելիս: 

2-5-ին բիզնեսում ու ֆինանսական գործերում անկայուն վիճակ կլինի: Հնարավոր է անսպասելի գումար ստանաք և նույնքան անսպասելի այն ծախսեք: Ֆինանսական գործերում չարժե մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

Ցուլ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-1-ին անձնական ակտիվության շնորհիվ կարող եք ֆինանսական գործերում հաջողությունների հասնել: Կոնկրետ նպատակին հասնելու հնարավորություն կլինի:

2-5-ին ցանկացած գնով անձնական ազատության կձգտեք: Սակայն առանց պատասխանատվության ազատությունը կարող է լուրջ դժվարությունների հանգեցնել ու արգելակել ինչ-որ կարևոր բանի հասնելը: Սխալ արարքը կարող է կործանել երկար նախապատրաստված նպատակները:

Երկվորյակ

Ինքնավստահ ու լավատես կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 30-1-ին անձնական նպատակներին ու հետաքրքրություններին հասնելու համար ճիշտ կօգտագործեք գիտելիքները և ուժերը: Մեծ սկզբունքայնությունը կօգնի լուծել անձնական խնդիրները: Կհետաքրքրվեք արտերկրի հետ կապված գործերով:

2-5-ին տրամադրության, ծրագրերի և հետաքրքրությունների անսպասելի փոփոխություն տեղի կունենա: Անսպասելի պայմանները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան:

Խեցգետին

Փոփոխություններով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 30-1-ին իրենք իրենց կարող են տեղի ունենալ անսպասելի փոփոխությունները, կամ էլ կլուծվեն խնդիրները: Ինչ-որ գաղտնիքներ բացահայտելու հնարավորություն կլինի:

2-5-ին ամեն գնով կձգտեք անձնական ազատության: Ձեր վարքը կարող է հակասական և անհուսալի լինել: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը կարող է շահեկան չլինել: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք:

Առյուծ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: 30-1-ին հաջող համագործակցություն է սպասվում ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հնարավոր է լավ առաջարկներ ստանաք:

2-5-ին համագործակցության մեջ ու ռոմանտիկ հարաբերություններում խնդիրներ կլինեն: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Ուժեղ կախվածության մեջ կընկնեք պայմաններից ու գործընկերներից:

Կույս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 30-1-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակին կամ դրա ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

2-5-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի զարգացումը, խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ: Անհաջող ժամանակ է հեռավոր ուղևորությունների և արտերկրում գործերը զարգացնելու համար:

Կշեռք

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու և ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-1-ին հաջողակ կլինեք ու լավ տրամադրություն կունենաք: Ցանկությունները կիրագործվեն: Ռոմանտիկ հարաբերությունները լավ ընթացք կունենան: Հաջողակ կլինեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

2-5-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները մեծ կախվածության մեջ կլինեն սոցիալական ու տնտեսական փոփոխություններից: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ տարվածություններ, որոնք կարող են նույնքան արագ էլ ավարտվել:

Կարիճ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Մեծ հետաքրքրություն կդրսևորեք ընտանիքում ձեր զբաղեցրած դիրքի հանդեպ: 30-1-ին ֆինանսական գործերում ակտիվությունը կարող է լավ փոփոխությունների, ընտանեկան խնդիրների լուծման հանգեցնել: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք:

2-5-ին անսպասելի իրադարձությունը կարող է ազդել գործնական կամ ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը կարող է շահեկան չլինել:

Աղեղնավոր

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 30-1-ին հեշտությամբ կապեր կհաստատեք, հաջող ուղևորություններ ու լավ հանդիպումներ են սպասվում: Հարազատներից օգնություն կստանաք:

2-5-ին աշխատավայրում անսպասելի և անհասկանալի իրավիճակներ կլինեն: Կոլեգաները տարօրինակ զրույցներ կվարեն կամ հակասական վարք կդրսևորեն: Հնարավոր է չկայանան ծրագրված կարևոր հանդիպումները կամ ուղևորությունները:

Այծեղջյուր

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 30-1-ին հաջող նախաձեռնություն կցուցաբերեք ֆինանսական գործերում, գործնական կլինեք, լավ կհասկանաք ձեր շահը:

2-5-ին արագ հարստանալու ցանկության հետ կապված անսպասելի իրադարձությունը, հաջողակ լինելու հույսը կարող են խնդիրներ ստեղծել ֆինանսական գործերում: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները վտանգավոր կլինեն:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 30-1-ին կամքը կուժեղանա, հասարակական գործերում կամ սիրելիի հետ հարաբերություններում ձեզ վառ դրսևորելու հնարավորություն կունենաք:

2-5-ին տանը անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանիքում անձնական ազատության ցանկությունը կարող է հարազատների դժգոհությունը հարուցել:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-1-ին տնային գործերի, հարազատների հետ հարաբերություններին վերաբերող երազանքներն ու ցանկությունները կարող են առանց ձեր միջամտության իրականանալ:

2-5-ին անսպասելի ուղևորությունները կարող են անարդյունք անցնել: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Անհրաժեշտ է զգույշ լինել ճանապարհին, ուղևորությունների ժամանակ, քանի որ այս օրերին ձեզ հատուկ կլինի անուշադրությունը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ