...

Հունվարի 31-ից փետրվարի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 31-ից փետրվարի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 31-2-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական, ֆինանսական գործերով, կապեր գործատուների և պաշտոնյաների հետ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Հետաքրքրություն կցուցաբերեք քաղաքականության նկատմամբ:

3-6-ին գործերին լուրջ վերաբերմունքը, ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ ծրագրեր կազմելուն:

Ցուլ

Ծրագրերի իրագործման ու դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 31-2-ին՝ հետաքրքրություն կցուցաբերեք կրթության և արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն փնտրելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Հետաքրքրությունների ընդլայնում, զրույցներ՝ հեղինակավոր անձանց հետ:

3-6-ին պատասխանատվության աճը, աշխատասիրությունը, կարգապահությունը կօգնեն առաջ մղել գործերը կամ կայունացնել դրանց վիճակը: Նպատակին տանող ճիշտ քայլեր կանեք:

Երկվորյակ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 31-2-ին՝ համատեղ գործերի ու ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Հնարավոր են կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերում ինտուիցիան ուժեղ կլինի: Իրավիճակի խորքը թափանցելու ձգտում:

3-6-ին կաճեն պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը: Կարող են իրականանալ գործերի ընդլայնման կամ արտասահմանի հետ կապված հին, երկարաժամկետ ծրագրերը:

Խեցգետին

Փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 31-2-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ:

3-6-ին գործերին լուրջ ու պատասխանատու մոտեցումը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ ծրագրեր կազմել: Համատեղ գործերում ու բիզնեսում իրավիճակի կայունացում:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ունենաք ուրիշներից: 31-2-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն արտահայտություններում, մտքերում: Գործերում ու հարաբերություններում կկարողանաք գլուխ հանել մանրուքներից: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Շահի զգացում:

3-6-ին՝ գործերի ու գործնական հարաբերությունների բարելավում: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու խորհրդատու կամ գործընկեր կգտնեք:

Կույս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 31-2-ին՝ հաճելի շփումներ ու հետաքրքիր զրույցներ: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կտեղծվեն: Բիզնեսում գործերի հաջող ծրագրում:

3-6-ին անձնական բարձր պատասխանատվությունն ու կարգապահությունը կօգնեն գործերն առաջ մղելիս: Բայց պետք չէ ծանրաբեռնվել, որպեսզի օրգանիզմը չթուլանա: Աշխատանքի հետ կապված հանդիպումներ կունենաք կարևոր անձանց հետ:

Կշեռք

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 31-2-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրները լուծելու ուղիներ կփնտրեք: Ոչ մեծ ուղևորություններ կկատարեք կենցաղային գործերով: Կարևոր հանդիպումներ են սպասվում հարազատների կամ գործընկերների հետ:

3-6-ին՝ գործերի հանդեպ լուրջ վերաբերմունք, զգուշություն: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին ու հարաբերություններին:

Կարիճ

Շատ ժամանակ կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք տանը զբաղեցրած դիրքով: 31-2-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ և անհրաժեշտ տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Հնարամիտ կլինեք: Կարևոր որոշումներ կընդունեք կամ ծրագրեր կկազմեք:

3-6-ին աշխատունակությունը ցածր կլինի, տանն էլ հոգսեր ու գործեր շատ կլինեն: Գործերը հաջողությամբ ավարտելու համար համբերատարության կարիք կլինի:

Աղեղնավոր

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 31-2-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով ուսում կստանաք: Պրակտիկ նպատակների ու գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ:

3-6-ին՝ սպասվում են հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն ու բանակցություններ փորձառու անձանց կամ պաշտոնյաների հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

Այծեղջյուր

Կձգտեք նյութական շահի: Ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում: 31-2-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնադրսևորում ու գաղափարների փոխանակում: Արագ կռահողականություն, մրցակցության ոգի ինտելեկտուալ ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

3-6-ին գումարն ու ուժերը խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կլինի: Գումար կներդնեք երկարաժամկետ գործերի մեջ:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, անձնական զարգացման ծրագրում: 31-2-ին՝ ուժեղ ինտուիցիա, զգայունակություն: Հնարավոր է ստիպված լինեք գլուխ հանել տարօրինակ կամ գաղտնի իրադարձություններից: Գաղափարները կարող են հետաքրքիր, բայց ոչ պրակտիկ լինել: Անհասկանալի իրավիճակներ կծագեն հարազատների հետ, կամ էլ ստիպված եք լինելու հոգ տանել նրանց մասին:

3-6-ին՝ անձնական պատասխանատվության աճ, կարգապահություն: Առաջխաղացում աշխատավայրում: Կարևոր խնդիրներն ու բարդ հարցերը լուծելու շրջան է:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 31-2-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների, գիտության հանդեպ: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի, կազմակերպությունների հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

3-6-ին ուրիշների հանդեպ հոգատարությունը, անսպասելի կարևոր գործերը կարող են շեղել անձնական հետաքրքրություններից ու գործերից: Գործերից հեռանալու, առանձնանալու ձգտում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ