...

Հունվարի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-8-ին փառասիրությունը, պիտանի ու կարևոր մարդկանց ձեր կողմը գրավելու ունակությունը կօգնի բարելավել գործերի վիճակը:

9-11-ին տանը կարևոր գործեր կունենաք, որոնք կխանգարեն աշխատանքին, անձնական ծրագրերին: Իրավաբանական գործերից գլուխ հանելու անհրաժեշտություն կլինի: Վեճեր ազդեցիկ մարդկանց հետ:

Ցուլ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-8-ին նոր գաղափարների և ազդեցիկ աջակցության փնտրտուքը գործերի բարելավման կհանգեցնի, կբարձրացնի տրամադրությունը: Հնարավոր են կապեր արտասահմանցիների կամ արտերկրում ապրող հարազատների հետ:

9-11-ին ուղևորությունների վրա ծախսեր կանեք: Անպիտան ինֆորմացիա և հանդիպումներ շատ կլինեն: Անկատար խոստումներ: Կարգելակվեն արտերկրի հետ կապված գործերը:

Երկվորյակ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 5-8-ին՝ ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, միաժամանակ նեղացկոտ ու զգայուն կլինեք: Հնարավոր են խանդի պահեր: Կհետաքրքրվեք համատեղ բիզնեսով, ընդհանուր ֆինանսի կիրառմամբ: Հարկերի ու վարկերի հետ կապված գործեր:

9-11-ին հնարավոր են կարևոր միջոցառումների հետ կապված չնախատեսված ծախսեր: Բիզնեսում հնարավոր են իրավաբանական դժվարություններ, հարկերի հետ կապված խնդիրներ:

Խեցգետին

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն ուրիշներից: 5-8-ին՝ ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, գործընկերության մեջ, և հնարավոր է՝ շահ դրանից:

9-11-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի հարաբերություններ հաստատելուն: Չեք հասկանա ուրիշների զգացմունքներն ու տրամադրությունը:

Առյուծ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 5-8-ին ձեզ լավ դրսևորելու, ձեր կարողություններն ու աշխատունակությունը ցույց տալու ունակության շնորհիվ գործերը կբարելավվեն:

9-11-ին՝ աշխատավայրում հարաբերությունների վատացում: Գործնական չեք լինի, երազկոտ կլինեք, անիրական ծրագրեր կկազմեք, ինչը կխանգարի գործերում անհրաժեշտ արդյունքների հասնելուն:

Կույս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-8-ին՝ ինքնավստահություն, լավ տպավորություն կթողնեք, ծրագրերն իրագործելիս համառություն կդրսևորեք: Ռոմանտիկ հնարավորությունների ընդլայնում, հաճելի հանդիպումներ, մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

9-11-ին հասարակական գործերը, ընկերների հետ կարևոր գործերը անսպասելիորեն կխանգարեն սիրելի մարդկանց հետ հանդիպումներին, ստիպված եք լինելու հրաժարվել անձնական ծրագրերից:

Կշեռք

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 5-8-ին՝ ակտիվ աշխատանք տանը, ընտանեկան գործերի բարելավում: Հաճելի հանդիպումներ, հարազատների հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:

9-11-ին ընտանեկան գործերը կարող են շեղել աշխատանքից, մասնագիտական գործերից, ինչի պատճառով ղեկավարության հետ խնդիրներ կծագեն: Անկատար խոստումներ: Ընտանեկան կարիքների վրա անհաջող ծախսեր կանեք:

Կարիճ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 5-8-ին ֆինանսական գործերով ու բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Ճանապարհին հնարավոր են հաճելի կամ գործնական ծանոթություններ: Հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք:

9-11-ին՝ կեղծավորություն հարաբերություններում, կարևոր մարդկանց հետ հարաբերությունների վատացում: Ձգձգումներ արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հարաբերություններում: Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք:

Աղեղնավոր

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 5-8-ին անձնական նախաձեռնության կամ գործընկերների, շրջապատողների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ֆինանսական գործերը որոշակիորեն կբարելավվեն:

9-11-ին՝ չարդարացված ծախսեր, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Դժվար կընթանան հարկերի ու վարկերի հետ կապված գործերը: Հնարավոր են խնդիրներ համատեղ բիզնեսում:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-8-ին կամքի մեծ ուժը, սեփական հետաքրքրությունները և որոշումները առաջ տանելը, գործողություններում վճռականությունը կբարելավեն գործերի վիճակը: 

9-11-ին հարաբերություններում խնդիրներ կառաջանան ուրիշների զգացմունքների և կարծիքի հանդեպ անուշադրության պատճառով: Ցցուն վարք, հեղինակություններ չեք ընդունի: Ազդեցիկ մարդկանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

Ջրհոս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 5-8-ին շահի հանդեպ լավ հոտառությունը, շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կբարձրացնեն տրամադրությունը, գործերի բարելավման հույս կտան: 

9-11-ին ցրվածությունն ու կասկածամտությունը կխանգարեն աշխատանքին: Կոլեգաների հետ տհաճություններ կծագեն:

Ձկներ

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 5-8-ին կձգտեք հասարակական գործերին, ուժերի ներդրման նոր ուղղություններ կփնտրեք: Ընկերների շրջանում հնարավոր են ռոմանտիկ կամ գործնական ծանոթություններ:

9-11-ին հասարակական գործերը, ընկերների առաջ ունեցած պարտավորությունները կխանգարեն անձնական ծրագրերին: Որոշ միջոցառումների մասնակցելու անհրաժեշտություն կլինի: Կպաշտպանեք ձեր սկզբունքները, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ