...

Հը, ոնց ե՞ք

Հը, ոնց ե՞ք

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն այսուհետ ստուգելու է ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերը, առողջական վիճակը:

ՉԻ.- Այսինքն, պարեկները հիմա նաև բժշկի գործառույթներ էլ են իրականացնելու:

Արդեն պատկերացնում ենք. մեքենան կանգնեցնում են, վարորդի փաստաթղթեր, ապտեչկա, բան, ստուգում են, հետո անցնում են բուն վարորդին:

Սկզբից ճնշումն են ստուգելու. տոնոմետրը հագցնելու են վարորդի թևին... ապեր, ավտոդ թող, գնա պոլիկլինիկա, ձև չկա, 130-90 ա ճնշումդ, նորմայից բարձր ա: Ուրիշ ի՞նչ գանգատներ ունես: Գլխացավ, փորացավ, մեջքդ ա՞ ցավում: Սպասի, մի հատ էլ ՄՌՏ անենք, հեռու մի գնա:

Հետո պիտի ռենտգեն անեն, բա ո՞նց:

Իբր քաղաքը քիչ է ծանրաբեռնված: Կիլոմետրանոց խցանումների հարցը լուծելու փոխարեն նոր հարցեր են սարքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ