...

Ի՞նչ է քննարկել ՀՀԿ-ն

Ի՞նչ է քննարկել ՀՀԿ-ն

Շաբաթ օրը հաղորդագրություն և դրան կից մի լուսանկար հրապարակվեց, որում ասվում էր, թե Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում կուսակցական միջոցառում է անցկացրել: Խորհրդային ոճով կազմված հաղորդագրության մեջ չէր նշվում, թե ինչու է Սարգսյանը հասել Ծաղկաձոր և ինչ խնդիրներ է քննարկել կուսակցականների հետ: Միայն նշվում էր, որ ինչ-որ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ են քննարկել: Բայց կոնկրետ ինչ՝ չի նշվում:

«ՉԻ». Եվ քանի որ չի նշվում, մենք փորձենք հասկանալ, թե ինչ հարցումների մասին է խոսքը՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի ներկայիս վիճակը և Սերժ Սարգսյանին առաջնահերթ հուզող հարցերը: Թերևս քննարկվել են այսպիսի հարցեր:

1.    Հայաստանցիների քանի տոկոսը կդառնա երջանիկ, եթե Սերժ Սարգսյանը ձերբակալվի:

2.    Արդյո՞ք այդ ցուցանիշով շատ են զիջում առաջատարին՝ Ռոբերտ Քոչարյանին:

3.    Ամենաշատն ում աշոտյան անելու դեպքում կարելի է մի փոքր դրական ֆոն ստեղծել կուսակցության հանդեպ:

4.    Ազգաբնակչության քանի տոկոսն է Էդուարդ Շարմազանովի մասին հիշատակելիս նշում կամ գրում միայն նրա ինիցիալները՝ ԷՇ:

5.    Այս տեմպերով դեռ քանի՞ տարի կբավականեցնեն Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսները:

6.    Քանի տոկոսն է հավատում, որ Միքայել Մինասյանը իր մեդիակայսրությունը ստեղծել է առանց աներոջ հովանավորչության:

Հուսով ենք, որ ՀՀԿ-ն, հավատարիմ մնալով իր ժողովրդավարական անցյալին ու ներկային, հասարակությանը նույնպես կծանոթացնի սոցիոլոգիական հարցումների արդյունքներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ