...

Իհարկե թարգել է պետք

Իհարկե թարգել է պետք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը (որն իր խորքի մեջ ոչ այլ ինչ է, քան մանր տեխնիկական հարց), շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին։ Թակարդներ լարում ու ընկնում այդ թակարդները։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից։ Թարգել է պետք»:

«ՉԻ». Մենք սա արդեն քանի տարի է, որ ասում ենք: Որ քաղաքական դաշտն այլասերված, աղճատված է: Որ այս իշխանությունները կմնան այնքան, որքան՝ այս ընդդիմությունը: 

Հարյուր հատ ազգափրկիչ նախաձեռնություն արեց ընդդիմությունը, ամիսներ շարունակ փողոցներ փակեց, ի՞նչ արդյունքի հասավ: Զրո: Ու հենց իրենց շարքերից մեկը պատճառը դիպուկ նշել է. որովհետև կեղծ օրակարգերով են փորձում ներկայանալ: Գաղափարազուրկ, անդեմ ընդդիմություն է, ինչի՞ պիտի հանրությունը նրանց վստահի: Մանավանդ, որ այդ ընդդիմության առաջնորդները մարդիկ են, որոնց ժողովուրդը աչքով աչք չի ցանկանում տեսնել:

Քանի անգամ այս ընդդիմությանը փորձեցին քաղաքական հարթություն բերել, համատեղ լուրջ, ողջամիտ օրակարգով ներկայանալ հանրությանը, չուզեցին: Իրենց համարում էին քաղաքական գուրուներ, վերջում խայտառակ եղան: Ու էլի չեն սթրվում, շարունակում են իրենց էշը քշել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ