...

Ի՞նչ ձի, կոբրա է

Ի՞նչ ձի, կոբրա է

Նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ճիշտ չէ կամ արդեն հնացած է շատ հայտնի ասույթը, թե՝ «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»։ Եթե ձիու մեկ ոտքը ջարդված է, աչքերից մեկն էլ կուրացած, մանավանդ եթե գլուխն էլ այնպես է վնասված, որ նա կորցրել է ծանծաղուտը գտնելու իր ձիական բնազդը, ապա գետանցելիս ձին փոխելը ուղղակի պարտադիր է։ Այլապես ձին դեպի խորխորատ կտանի գումակն էլ, գումակատիրոջն էլ ու կկործանի»։

«ՉԻ». Փաստորեն պարապությունը և պաշտոնից զրկվելը Սրապիոնյանին ստիպել են զբաղվել հայտնի ասույթների հերքմամբ: Հետաքրքիր է՝ կկարողանա հերքել մեկ այլ հայտնի ասույթ՝ կարմիր կովը իր կաշին չի փոխում: Նկատի ունենք պատերազմի ժամանակ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ իրենց խմբակի խառնակչություն տարածելու օրակարգը:

Ինչ վերաբերում է ձիու հետ համեմատությանը: Սրապիոնյանի նախընտրած ձին վաղուց ձի չէ: Ավելի կոնկրետ՝ երբեք ձի չի եղել: Դեռ 30 տարի առաջ նրան բոլորը գիտեին իբրև Կոբրա: Թունավոր և վտանգավոր օձ, որը թունավորեց Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտերը:

Բայց, ի դժբախտություն Սրապիոնյանի, հիմա ժողովուրդը շատ լավ է ճանաչում Կոբրային և գիտի նրա տեղը, առաջին իսկ ակտիվանալու դեպքում պարզապես կովշով կտա գլխին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ