...

Ինչ է օգտագործում Սյամոն

Ինչ է օգտագործում Սյամոն

«Պետք է դատի տալ ՄԱԿ-ին, որ ներկա սահմաններով է ճանաչել Ադրբեջանի անկախությունը»,- Հ1-ի եթերում նման պնդում է արել Սամվել Բաբայանը:

«ՉԻ». Հ1-ը ճիշտ կանի նոր հաղորդաշար բացի, անունն էլ դնի՝ «Բաց դռների օր»:

Սամվել Բաբայանը դատի կտա ՄԱԿ-ին, Արա Պապյանը՝ Ազգերի լիգային, Ժիրայր Սեֆիլյանը՝ Իսլամական կոնֆերանսին, Տիգրան Խզմալյանը՝ Պուտինին: Միանգամից ասենք՝ հեռուստադիտողների մեծ լսարան ունեցող հաղորդաշար կդառնա, կանցնի անգամ «Կիսաբաց լուսամուտներին»: Դիմակներով հանդես գալու կարիք էլ չի լինի. հերոսները տենչում են, որ իրենց մտքերն ավելի շատ տիրաժավորվեն:

Մեծ հաշվով՝ պարոն Բաբայանը շատ էլ ճիշտ է մտածում: ՄԱԿ-ը խորը ճգնաժամի մեջ է, նոր աշխարհակարգ է ձևավորվում, որտեղ այն տեղ չունի: Հայերը կարող են իրենց լուման ունենալ այդ կառույցի վերջնական կազմաքանդման գործում: ՄԱԿ-ի դատարանում ՄԱԿ-ին դատի տանք, մեծ գումար շահենք, զինամթերք գնենք ու հարձակվենք Ադրբեջանի և Թուրքիայի վրա:

Խորհրդարանում պետք է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի: Սամվել Բաբայանն արդեն ընդգրկվել է այդ հանձնաժողովում: Կարելի է պատկերացնել, թե ինչ ցնցող առաջարկություններ ու բացահայտումներ է անելու նա: Շոուի գլխավոր հերոսներից է լինելու, Անդրանիկ Քոչարյանը և Օմարի Արծիվը մղվելու են երկրորդ պլան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ