...

Ինչ-որ բանի հոտ է գալիս

Ինչ-որ բանի հոտ է գալիս

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ 

«Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիներին բանտում, հիվանդանոցում և այլն»:

«ՉԻ». Հայտնի խոսք կա. եթե ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է անում, կապ չունի՝ որտեղ, մի մուխանաթ բանի սպասիր:

Հենց իր քաղաքացիներին էվակուացնելու կոչ է անում, Ադրբեջանն է պատերազմ սկսում, Ռուսաստանը... խառն է: 

ԿՀՎ-ի պետը եկավ Երևան, հետո՝ Նարիշկինը, հետո Թեհրանում կայացավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Հետո այաթոլլա Խամենեին հայտարարեց, որ չի հանդուրժի Հայաստանի սահմանի հետ կապված որևէ սահմանափակում: Ու հիմա ԱՄՆ-ի դեսպանատունն է նման բան հայտարարում: Ինչ-որ բանի հոտ է գալիս: 

Այսինքն՝ ինչ ուզում է հայտարարեն, մեկ է, Հիսուսի արձանը պիտի դրվըցվի: Սա լինելու է մեր պատասխանը բոլոր մարտահրավերներին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ