...

Ինչո՞վ է պակաս Բազազից

Ինչո՞վ է պակաս Բազազից

Նախօրեին ընդդիմության երթին մասնակցել է նաև Սաշիկ Սարգսյանը:

«ՉԻ». Ընդդիմության անկեղծությունն իսկապես ողջունելի է: Նախ, ցուցադրում են, թե ովքեր են լինելու հայրենիքի փրկության իրական շահառուները, մյուս կողմից էլ՝ ակամայից խոստովանում են, որ մարդկանց մասնակցության հետ կապված խնդիրներ ունեն, ուստի Սաշիկն էլ է ստիպված փողոց դուրս եկել:

Գործող ընդդիմությունն անում է ամեն ինչ, որ չկողմնորոշված քաղաքացիները երբեք չմիանան իրենց: Նախ «բոմժ» և «ժեխ» են անվանում մարդկանց, հետո՝ «հայհոյանք դնում» բոլոր նրանց վրա, ովքեր չեն գալիս իրենց հանրահավաքներին, իսկ վերջում էլ առաջին պլան են բերում Սերժ Սարգսյանի տխրահռչակ եղբորը:

Այս տրամաբանությամբ, հաջորդիվ ընդդիմության հետ իրենց համերաշխությունը կհայտնեն Նաիրի Հունանյանը և Ալիևը:

Եթե Սաշիկ Սարգսյանն այդքան մտահոգված էր Արցախի ճակատագրով, կարող էր պատերազմի ժամանակ վարորդի աշխատանք կատարել: Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ավտոբուսների և բեռնատարների վարորդների հետ կապված մեծ խնդիրներ կային: Կարող էր «խոդի տալ» իր պատմական «Պազը» և զինվորներին հասցնել առաջնագիծ: Բայց ոչ, նախընտրեց մնալ Թումանյան փողոցի իր տանը և հիմա դուրս գալ փողոց՝ պաշտպանելու մարդու իրավունքները: Ամենևին չենք զարմանա, եթե մի քանի անգամ հանրահավաքի մասնակցելուց հետո որոշի փայ մտնել նորաստեղծ որևէ իրավապաշտպան կազմակերպության մեջ: Ինչո՞վ է պակաս Բազազից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ