...

Ինչպե՞ս գովազդել կուսակցությունների համարները

Ինչպե՞ս գովազդել կուսակցությունների համարները

Քանի որ արդեն հայտնի է, թե առաջիկա ընտրություններում ո՛ր համարների տակ կմասնակցեն քաղաքական ուժերը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այդ ուժերը փորձելու են իրենց հերթական համարների թվերը դարձնել գովազդի առարկա, առաջարկում ենք ավելորդ ժամանակ չկորցնել և օգտվել մեր տարբերակներից։

«Ուժեղ Հայաստան», ցուցակում՝ 3-րդը։

«Այո՛, ինչպես ասում են՝ բոգ տրոյիցու լյուբիտ։ Ընտրե՛ք 3 համարը, 3 մատի կոմբինա՛ցիա ցույց տվեք վերարտադրվել փորձող փոքրիկ խմբակին»։

ԲՀԿ, ցուցակում՝ 7-րդը։

«7-ը սուրբ թիվ է։ Աստված 6 օրում ստեղծեց աշխարհը և 7-րդ օրը հանգստացավ։ Ընտրե՛ք 7 համարը, որպեսզի պրն Ծառուկյանը նույնպես վերջապես հանգստանա, որովհետև ինքը չի ուզում դառնալ վարչապետ»։

ՀԱԿ, ցուցակում՝ 10-րդը։

«Եթե ժամանակին լսեիք մեր առաջնորդի 10 պատվիրանները՝ այսօր այս վիճակում չէինք հայտնվի։ Խփե՛ք ուղիղ նշանակետին, ընտրե՛ք 10 համարը»։

«Քաղաքացիական պայմանագիր», ցուցակում՝ 16-րդը։

«Մենք մեր պատմությունից ջնջեցինք Մեծ Հայքի 15 նահանգները և փոխարենը ստեղծում ենք 16-րդը՝ իրական Հայաստանը։ 1 առաջնորդ, բազմաթիվ 6-նոցներ։ Հիշե՛ք այս թվերը, ընտրե՛ք 16 համարը»։

«Հայաստան» դաշինք, ցուցակում՝ 17-րդը։

«Հիշեք, թե ինչպես վոյինը 1 հոգով «կռեց» թշնամուն և միայնակ ազատագրեց 7 շրջան։ Ընտրե՛ք 17 համարը»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   38 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ