...

Ինչպե՞ս պայքարել խավարասերների դեմ

Ինչպե՞ս պայքարել խավարասերների դեմ

Գնում են խանութներն ընկնում, հազար ու մի թանկանոց բան են առնում. քիմիական լուծույթներ, սրվակներ, կոլբա-շշով ինչ-որ հեղուկներ, սփրեյներ, թունավոր դեզադորանտներ: Խավարասերների դեմ պայքարում դրանք օգուտ չեն տալիս: Այսինքն՝ մի անգամ օգտագործում ես, մի սուրու խավարասեր ես սատկացնում, բայց էն մնացածները իմունիտետ են ձեռք բերում, ու հաջորդ անգամ դրանց դեմ կիրառվող թունաքիմիկատներն այլևս անարդյունավետ են լինում: 

Պլյուս՝ տունը հոտ է ընկնում, շնչելը ժամանակավորապես բարդ է լինում... մի խոսքով, ավելորդ փողեր և նյարդեր են ծախսվում:

Մենք ներկայացնում ենք խավարասերների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը: 100 տոկոս երաշխիք ենք տալիս:

Ուրեմն՝ ինչ եք անում. առաջին հերթին, մի հատ ռեզինե տակացուով հողաթափ եք վերցնում: 

Կանգնում եք սենյակի մեջտեղում:

Հետո պարզապես ասում եք. Լևոն Տեր-Պետրոսյան:

Սպասում եք 10 վայրկյան՝ հողաթափը ձեռքին:

10 վայրկյան հետո խավարասերները ծակուծուկերից, պահարանների տակից դուրս են գալիս և ձեր ուղղությամբ վրա են տալիս: Ֆսյո, հողաթափով՝ ճըտ, ճըտ, ճըտ, դրանց հերթով ճզմում եք: Երկու րոպեում սենյակը տառականազերծ է լինում:

Բայց սա առաջին փուլն է: Իսպառ ոչնչացնելու համար ասում եք՝ հաղթած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան: 

Այ, էդ ժամանակ, դուրս են գալիս էն քյոհնա, քյառթու խավարասերները, տարիներով գորշության և խավարի մեջ թաքնվածները, խոշորամարմին, երկար բեղիկներով, կերած-խմած, հոգեխանգարված: Աչքերը ոլորած, ուղիղ ձեր վրա են գալիս, բայց զատո դրանց ճըտտացնելուց նե՜նց հավես ձեն է գալիս: 5 րոպե հողաթափով գործ եք անում, և խավարասերների իզ ու թոզը վերանում է: 

Ե՛վ էժան է, և՛ էֆեկտիվ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ