...

Ինչքան խմիչք ու սիգարետ է արտադրվել

Ինչքան խմիչք ու սիգարետ է արտադրվել

Անցյալ տարի մսի արտադրության ծավալները կրճատվել են:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամսվա դրությամբ արտադրվել է 59 991.7 տոննա թարմ կամ պաղեցված միս, իսկ 2018 թվականի նույն ամսվա դրությամբ՝ 62 771.9 տոննա: 

Փոխարենն ավելացել են հեղուկ կամ մշակված կաթի արտադրության ծավալները: 2018 թվականի 4 524.7 հազ. լիտրի դիմաց 2019-ին արտադրվել է 6 325.8:

Պանիր ևս շատ են արտադրել: Անցյալ տարի 20 907.5 տոննա են արտադրել, իսկ 2018-ին՝ 19 745.5:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ թարմ հացի արտադրության ծավալները նույնպես ավելացել են: 2019-ին 249 210.0 տոննա է ծավալը կազմել, իսկ 2018-ին՝ 243 124.1:

Կարագ և կաթնային մածուկների արտադրությունը 1, 7 անգամ է ավելացել: 2018 թվականին 650.6 տոննա է արտադրվել, իսկ նախորդ տարի՝ 1 106.0: 

Օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների արտադրության ծավալները նույնպես դրական տեղաշարժ ունեն: 2019 թվականին օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների արտադրության ծավալը կազմել է 5 080.1 հազար լիտր, իսկ 2018-ին՝ 3 766.8:

Կոնյակի, վիսկիի, խաղողի գինու արտադրության ծավալները նույնպես աճել են: Անցյալ տարվա 11 ամսվա դրությամբ արտադրվել է 39 323.2 հազար լիտր կոնյակ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝  27 912.5: 

2019 թվականին արտադրվել է 11 138.7 հազար լիտր խաղողի գինի, իսկ 2018-ին՝ 8 041.1: Գարեջրի արտադրության դեպքում ևս աճ է արձանագրվել:

Կրկին ավելացել է սիգարետների արտադրությունը: Նախորդ տարի 30 368.6 մլն. հատ սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ են արտադրվել ծխախոտից կամ դրա փոխարինիչներից, իսկ 2018-ին՝ 27 686.9:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ