...

«Ինստիտուցիոնալ փողին մուննաթ»

«Ինստիտուցիոնալ փողին մուննաթ»

Կառավարությունը նախատեսում է համարյա կրկնակի բարձրացնել դատախազների աշխատավարձը։ Արդարադատության նախարարությունը դա հիմնավորում է այսպես՝ «վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների արդյունավետության նվազմանը․․․» և այլն։

Միշիկի եղբորը երևի թվացել է, թե ինչքան շատ օգտագործի «աննախադեպ» բառը՝ այնքան շեֆին դուր կգա, ու անկախ իրենից՝ խոստովանել է, որ վերջին տարիներին, այսինքն՝ «թավշյա, ոչ բռնի և այլն» հեղափոխությունից հետո Հայաստանում հանցագործությունների թիվն «աննախադեպ» աճել է։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։ Բայց զավեշտը սրանով չի սահմանափակվում։ Փաստորեն ստացվում է, որ «գերծանրաբեռնված դատախազը», ասենք, օրը հազիվ 5-6 քրեական գործով է հասցնում զբաղվել, բայց եթե աշխատավարձը կրկնապատկվի՝ 10-12 գործով կզբաղվի։ Ի՞նչ եք կարծում, այդ «շըփ-թըփի» արդյունքում դատախազի աշխատանքի որակը կբարձրանա՞, թե՞ կիջնի։ Բայց Նիկոլի իշխանությանն, իհարկե, ոչ թե որակն է հետաքրքրում, այլ արդյունավետությունը։ Որակը «ո՞րըս ա», հանձնարարել են նստացնել՝ նստացրու, և ինչքան շատ՝ այնքան լավ։ Դե եթե միշտ առաջնորդվել եք «փողին մուննաթ» սկզբունքով, ի՞նչ տարբերություն, հիմա էլ փողը բյուջեից եք ստանում, տվողն էլ Նիկոլն է։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ