...

Իսկականից կզզվեն

Իսկականից կզզվեն

Մարդն իր համար հանգիստ սուրճ էր խմում: Ի՞նչ իմանար, որ մի ժամ հետո ամբողջ ֆեյսբուքով իրեն հայհոյելու են: Բայց մեզ մոտ դա հնարավոր է:

Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին ինչ-որ մի լրագրող գալիս, «չամռվում է», թե բա ինչի՞ չես մասնակցում «սրբազան պայքարին»: Սրբազան պայքարին... հենց այդպես: 

Ու պոկ չի գալիս: Նա էլ ասում է՝ լավ էլի, թարգեք, թողեք սուրճ խմեմ, զզվելի է:

Ո՞նց թե դու տենց բան ասես: Էլ թուրք, էլ գարշանք, էլ «Միսս Ադրբեջան»... ընդ որում, այս վերջին որակումը հայտնի լրագրող է տվել: Անցյալն են հիշել, անկողինն են մտել:

Բա սենց սրբազան պայքա՞ր է լինում: Սրանով շատանալո՞ւ են ձեր աջակիցները, թե՞ քչանալու: Ամեն ինչ անում եք, որ իսկականից ձեզանից զզվեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ