...

Իսրայելն ու Իսրայելյանը

Իսրայելն ու Իսրայելյանը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը, որը օրերս հայտարարել էր ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, գրել է. «Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, և որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա»։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՍՏԵԼ է։ Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում և կանխավճարի։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, և գնամ գումար ուզեմ UCOM-ից: Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։ 

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ»:

«ՉԻ». Գոնե լավ է, որ նախորդ ստատուսից հետո այս բռնցքամարտիկը որոշ դասեր է քաղել: Նկատի ունենք, որ այս անգամ երկար ստատուս է գրել ու մեջը գոնե մի հատիկ տառասխալ չկա: Հիմա ով որ նրա փոխարեն գրել է, ապրի: Լավ է:

Իմիջիայլոց, էն հզոր ստատուսն էլ ծերից ծեր սրբագրել են, տառասխալներն ուղղել, կետադրական որոշ նշաններ դրել: Թե չէ արդեն ցանկանում էինք պարզել, թե ով է եղել Էրիկ Իսրայելյանի դասատուն, դատի տայինք հայոց լեզվի դեմ ահաբեկչական գործողությանն օժանդակելու համար:

Ու մեկ էլ. այս տղային պետք է բացատրել, որ չներկայանա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, այլ աշխարհի և Եվրոպայի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ առաջնությունների հաղթող: Թե չէ ընկել, վիքիպեդիան էինք քրքրում, թե ոնց ենք աչքաթող արել աշխարհի չեմպիոն դառնալու փաստը:  

Հ.Գ. Մեր ենթադրությունները կարծես ճիշտ դուրս եկան. ասում են՝ Իսրայել է գնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ