...

«Իյա չէ, բամբարգիա»…Տիգրան Ավինյանը՝ «Մայր Հայաստանին»

«Իյա չէ, բամբարգիա»…Տիգրան Ավինյանը՝ «Մայր Հայաստանին»

Սա Երևանի քաղաքապետարանն է, մասնավորապես՝ ավագանու նիստերի վերջերս վերանորոգված դահլիճը, դրան կից` լրագրողների համար նախատեսված սրահը: Թե որքան գումար է ծախսվել , որպեսզի ավագանու անդամները բարեկարգված պայմաններում իրար վրա ցեխ շպրտեն, երբեմն նաև ձեռնամարտի բռնվեն, դժվար է ասել, բայց որ լրագրողները աշխատելիս դահլիճի բարձրադիր մասի միայն լուսատախտակներն են տեսնում ու ավագանու անդամների ականջները, փաստ է: 

Հա, ի դեպ, քաղաքապետարանում մի բան էլ է փոխվել. նախկին «Սիլ»-ի ու դրան հաջորդող «Բյուրեղ»-ի փոխարեն ավագանու անդամները իրենց ծարավը այսուհետ կհագեցնեն «Արագած» ջրով: Եվ ինչպես երեկ ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին կարգի հրավիրելով ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, «իյա չէ, բամբարգիա»…

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ