...

Ջեբկիրների շահույթը եռապատկվել է

Ջեբկիրների շահույթը եռապատկվել է

Պարզվում է՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է 3 անգամ և հասել 188 միլիարդ դրամի, իսկ միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը կազմել է մոտավորապես օրական 2,5 միլիոն դոլար։ 

Շահույթը ձևավորվել է հիմնականում տարադրամ «առնել-ծախելուց» և դրսից ուղարկված գումարներից «տոկոս պահելուց», այսինքն՝ բանկերը պարզապես աննախադեպ «հաբռգել են» ու մտել մարդկանց գրպանները։ Հասկանալի է՝ իշխանությունների թողտվությամբ ու խրախուսմամբ։ Իշխանություններն էլ հպարտանում են այս ցուցանիշներով։ 

Նույն տրամաբանությամբ Ոստիկանությունն էլ երևի շուտով կհպարտանա, որ վերջին եռամսյակում ավելի քան 3 անգամ ավելացել են ջեբկիրների եկամուտները։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ