...

Ժողովուրդն արդեն համը հանում է

Ժողովուրդն արդեն համը հանում է

Քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը գրել է. «Մի հարցրեք ո՞ւր է ընդդիմությունը. հարցրեք ո՞ւր է ժողովուրդը: Ուղիղ մեկ ամիս առաջ նիկոլը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն դավաճան կկոչեն:

Մեկ ժամ անց տասնյակ հազարավոր «թասիբով» քաղաքացիներ լցվել էին ԱԺ-ի շենքի դիմաց:

ԱԽՔ ԲՏ-ն հայտարարում է, որ երկու ամսից ստորագրելու են այդ փաստաթուղթը, որի մանրամասնությունների մասին էլ ի դեպ, «Հավաստի աղբյուրը» մեզ տեղյակ է պահել ու զրո արձագանք մեկ ամիս փողոց դուրս եկած «թասիբով» ժողովրդից:

Չփորձեք սա էլ գցել ընդդիմության գրպանը: Սեպտ. 14-ին ժողովրդին ընդդիմությունը փողոց չէր բերել, որ մեկ էլ տուն ուղարկեր»:

«ՉԻ». Սովետի ժամանակ մի հատ անեկդոտ կար. «Աֆրիկյան Սվազիլենդում տեղի է ունեցել հեղաշրջում. թվով 14-րդը վերջին մեկ ամսում: ԽՍՀՄ Պոլիտբյուրոն ողջունում է 3-րդ, 5-րդ, 9-րդ և հատկապես 14-րդ հեղաշրջումները:

Հիմա էս մեր ասֆալտի քաղաքագետն է: Ասում է՝ վերջին կես տարում հայրենիքը փրկելու 4 շարժում է եղել, ընդդիմությունը դրանցից երկրորդի ու երրորդի տերն է, էս վերջինի հետ կապ չունենք, քանի որ այդ բողոքի ակցիան ժողովուրդն էր կազմակերպել:

Այսինքն՝ ընդդիմության այս մունետիկները խոստովանում են, որ իրենք ժողովրդի հետ կապ չունեն: Էն բողոքի ցույցերը, վրան խփելը, Ֆրանսիայի հրապարակ փակելը, երգել-պարելը ոչ թե ժողովրդի համար էր, այլ չգիտենք, օրինակ՝ գալոչկայի, որ ցույց տան, թե ընդդիմություն են: Իսկ որ ժողովուրդը լցվել էր Բաղրամյան պողոտա, իրենք տանն էին մնացել, քանի որ դա իրենց բողոքի ակցիան չէր: 

Ունիկալ ընդդիմություն է, խոսք չկա:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ