...

Какое небо голубое!

Какое небо голубое!

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը կապիտուլյացրած, Սյունիքը հանձնող թիվ 1 «առ ոչինչ» կինը արտաքնապես և էությամբ բացառիկ նմանություն ունի հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Շապոկլյակին, որի դևիզն էր. Кто людям помогает - тот тратит время зря, хорошими делами прославиться нельзя!»։

«ՉԻ». Վաու: Ինչ էլ բաներ գիտի: Շապոկլյակին էլ է ճանաչում: 

Մենք Ռուզաննա Խաչատրյանին բազմիցս ենք քննադատել, բայց այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը ՊՆ նախարար էր: Համարում էինք, որ այն թանկարժեք ֆոտոսեսիաները, որոնք տիկին Ռուզաննան ամեն շաբաթ հանրությանն էր ներկայացնում՝ իրար հարմարեցրած գերթանկարժեք հագուստներով և ծաղիկներով, ցուցամոլության և գեղցիության համադրություն է:

Բանակում զինվորները նույնիսկ գիշերային տեսանելիության սարք չունեին, պահածոյի տուփերով էին խրամատները ամրացնում, իսկ Ռուզաննա Խաչատրյանը միլիոններ էր, որ ծախսում էր իր հաճույքների համար: 

Հեղափոխությունից հետո նրան մոռացել էինք, բայց պարզվում է, որ նա կարող է իրեն թույլ տալ ահա այսպիսի արտահայտություններ: Բայց մենք էլ ասենք, որ Ռուզաննա Խաչատրյանը մեզ հիշեցնում է «Բուրատինոյի արկածները» ֆիլմից Ալիսային, որը Բազիլիո կատվի հետ միասին երգում էր.

«Какое небо голубое,
Мы не сторонники разбоя:
На жадину не нужен нож, -
Ему покажешь медный грош
И делай с ним, что хошь»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ