...

Կամ էլ Մայր Վարդը

Կամ էլ Մայր Վարդը

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, ներողություն է խնդրել «Մամա Ռոզա», «պուտանկա», սեռական ամենավերջին հայհոյանքներ տալու համար:

«Իմ լեքսիկոնի համար ներողություն եմ խնդրում, պարզապես, եթե դու մտնում ես մի գյուղ, որտեղ թուրքերեն են միայն հասկանում, դու խոսում ես թուրքերեն, որ քեզ հասկանան»:

«ՉԻ».  Հալլա-հալլա (կներեք թուրքերենի համար), սենց աստղ ենք ունեցել, ու մինչև հիմա տեղը չգիտեինք: Ու ինչեր ենք բաց թողել: Կարգին փողոցային կռիվ է եղել, մենք էլ ընկել ենք մանր-մունր ջուրշփոցիի հետևից:

Մեր այս նորահայտ աստղին ասենք, որ թուրքերի հետ խոսելիս պետք է ոչ թե ռուսական քֆուրներ տալ, այլ թուրքական: Երեկ ինչ որ ասել եք, չեն հասկացել: 

Հաջորդ անգամ, երբ ձեր թուրքական լեքսիկոնը «խոդի տաք», չմոռանաք «Մամա Ռոզայի» տեղն ասել «Աննը Գյուլ», իսկ «պուտանկի» փոխարեն «ֆահիշե»: Հիշե, չմոռանաս, մեր անուշ ավագանի: 

Մեզ անձնական նամակով գրեք, էն մնացած սեռական հայհոյանքների թուրքերեն տարբերակներն էլ ուղարկենք: 

Հ.Գ. Հետաքրքիր է, այսքանից հետո երեկ Խորվաթիա-Հայաստան խաղը նայող եղե՞լ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ