Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» հոդվածով գնել է 6 գորգ՝ մոտ 4 հազար դոլարով, և 4 միավոր Black Box Diamond անվանումով ապրանք /ամենայն հավանականությամբ խմիչք/՝ հատը մոտ 155 դոլարով։
Սա, իհարկե, շատ տրամաբանական ցանկ է։ Հուսանք՝ գորգերը բավականաչափ փափուկ են, որովհետև իտալական Black Box Diamond ընկերությունն առավելապես հայտնի է խնձորի օղու, պարզ ասած՝ «տնական արաղի» արտադրությամբ, իսկ 155 դոլարանոց արաղ խմողը, հասկանալի է, չի կարող գետնին թրմփալ շարքային հարբեցողի պես, անպայման պիտի «ներկայացուցչական» փափուկ գորգի վրա թրմփա։
Ի դեպ՝ զարմանալի է, բայց կառավարության աշխատակազմը հաջորդ օրվա համար ոչ մի շիշ «Սեմյուել Ադամս» ընկերության 100 դոլարանոց «Ուտոպիա» գարեջուր ձեռք չի բերել։