...

Կարալյոկի դժգույնը

Կարալյոկի դժգույնը

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Նկարն այսօր է արված։ Երևանում։

Երեկ չէ առաջին օրն էլ Մեղրիից էին զանգել։

- Կարալյոկը տանող չկա։ Մեծը, ոչ տտիպը, քաղցրը 200 դրամով ենք տալիս, մանրը, փոշոտվածը, շոկոլադը 600-650 դրամով։ Այս տեսակը շատ չի պատահում, դրա համար է գինը բարձր։ 

Իսկ 200 դրամանոց մեղրի նման Մեղրու կարալյոկն էլ մեկ է, բեռնատարներ չեն գալիս, որ տանեն։ Այլ միայն հատ ու կենտ փոքր մեքենաներով են գալիս առնում։

Սա մեր խոսակցության մի մասն է, որ մեղրեցի ծանոթներիս հետ այս քանի օր առաջ ունեցա։ 

Իսկ շուկայում կարալյոկը, կամ գրականով՝ արքայանարինջը, տեսեք՝ 1200 դրամ է։ Գնելուց պարտադիր ասում են, թե Մեղրիինն է։ 

Ամենասիրածս մրգերից է, որ առավոտ արթնանամ ու սուրճի հետ վայելեմ։ Բայց Երևան է հասնում ապուպապուս գների։ Իսկ մեղրեցիներն ասում են. կարալյոկի այգիներն անթիվ են, բերքը առատ, առողջ, քաղցրահամ։ 

Ինչի՞ բա չեն մթերում, արտահանում։ Էս հարցերին նախկինում գյուղատնտեսության նախարարությունը գուցե պատասխաներ, իսկ հիմա ոչ մեկը պատասխանատու չի ագրարային ոլորտի կազմակերպման համար։ Այ սենց անկազմակերպ ու բարդակն է գնաճն է թույլ տալիս»:

«ՉԻ». Դա երևի նրանից է, որ Մեղրիի կարալյոկը դժգույն տեսք ունի: Կամ էլ՝ զահլա չկա, հասնել Մեղրի, այնտեղից այդ իսկապես անմահական մրգի մթերումը կազմակերպել: 

Ճիշտը անանասն ու մեկ էլ էն մի հատ դառը բան կա, ոնց որ մեծ դամբուլ լինի, սուպերմարկետները դրանցով են լցված: 

Իսկ Մեղրին նաև այնտեղի բնակիչներին թև ու թիկունք լինելով են պահում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ