...

ԿԳԲ-ի ամենամեծ սխալը

ԿԳԲ-ի ամենամեծ սխալը

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի հետ կապված միջադեպը, որից հետո նաև իրեն էր առաջարկվել վայր դնել պատգամավորական մանդատը, որպես միջադեպի ակտիվ մասնակից, ասել է. «Երբ որ ես տարիներ առաջ՝ 1988 թվականին, սկսել եմ իմ գործունեությունը, երբ ես երթ էի անում, նստացույց էի անում այն ժամանակ, այդ պրոցեսի մեջ ոչ Նիկոլ Փաշինյան է եղել, ոչ Սերժ Սարգսյան է եղել, ոչ Լևոն Տեր-Պետրոսյան է եղել, ոչ էլ՝ Ռոբերտ Քոչարյան»: 

 «ՉԻ». Վա՜, էս նոր աստղ է ծագել հայոց երկնակամարում: Թե չէ հոգնել էինք էդ մարուքյան-միրուքյաններից: Մենք էլ ասում ենք՝ ղարաբաղյան շարժումը ո՞նց սկսվեց: Դու մի ասա, Հրանտ Այվազյանն է նախաձեռնել: Հետո՞ ինչ, որ 19 տարեկան է եղել այդ ժամանակ: Դա ոչ մի նշանակություն չունի: Ալեքսանդր Մակեդոնացին էլ է 19 տարեկանում սկսել աշխարհ գրավել: Հաշվենք, որ սա էլ հայկական Մակեդոնացին է:

Պատկերացնում ենք, հիմա ԿԳԲ-ն ոնց է մատը կծում: Էշ-էշ գնում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին էին բռնում, «Բուտիրկա» տանում, տանկերով ու ՕՄՕՆ-ով փորձում էին խեղդել շարժումը, չէր ստացվում, շարժումը միայն թափ էր հավաքում, ու կագբշնիկները չէին հասկանում, թե ինչու:

Բա որովհետև չէին կարողացել «վիչիսլիտ» անել ղարաբաղյան շարժման գերագույն և գլխավոր դերակատարին՝ Հրանտ Այվազյանին: Որ իրեն հայտնաբերեին, հիմա ոչ անկախ Հայաստան կունենայինք, ոչ էլ Սովետը կքանդվեր:

Մի հատ պետք է լավ ուսումնասիրել Հրանտ Այվազյանի կենսագրությունը, նրա մասին հայոց դասագրքերում արժանի տեղ բացել: Լավ չի, էլի, որ մեր մեծերին չենք ճանաչում: Զգում ենք, որ սա Շուշի գրաված էլ կլինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ