...

ԿԳԲ-ի՞ց է իմացել

ԿԳԲ-ի՞ց է իմացել

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշտված տեղեկություններով մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդեր կանանց (ոչ սեքս-աշխատող) ուղևորությունը Երևան։ Նրանց առաջարկել են փող աշխատել Հայաստանում, իսկ կոնկրետ հանձնարարությունը, թե ինչ պետք է անեն, ասել են, որ կասեն արդեն Երևանում։ Ֆինանսավորել են նրանց տոմսերը, գիշերակացը, ապրուստի գումարը։ Նրանց հետ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սուրբ Պայծառակերպության եկեղեցուն /նոր եկեղեցի/ կից սեղանատանը/ճաշասրահում: Ակնհայտ է, որ սադրանք են կազմակերպում»։

«ՉԻ». Չէ, բայց մի հատ խորացեք. սադրանք կազմակերպելու համար մի այնպիսի բարդ պլան են կազմել, որին կերազեին ԿԳԲ-ն ու ԿՀՎ-ն: Նույնիսկ Բեն Լադենի վնասազերծման օպերացիան այսքան մշակված չի եղել: 

Էստեղ սադրիչ չեն գտնում, ստիպված Մոսկվայից են ուղարկում: Այն դեպքում, երբ Հայաստանում ի՞նչն է շատ՝ սադրիչը: 

Այնպես էլ մանրամասն են ասում, չենք զարմանա, եթե պարզվի, որ Հովսեփ Խուրշուդյանը էդ տրանսգենդերների անունները հատ-հատ գիտի, ովքեր են նրանց հաճախորդները, ժամն ինչքան է, Տվերսկայայի որ հատվածում են կանգնում: 

Հասկացանք, որ քարոզչական պատերազմ է, բայց դա էլ պիտի համ ու հոտ ունենա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ