...

Կլոունադայի փաստը հաստատեց

Կլոունադայի փաստը հաստատեց

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Իր խոսքում Փաշինյանը նշել է. «Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց»:

«ՉԻ». Արդեն մի հատ անեկդոտ է շրջանառվում. Հրաչյա Սարգսյանը գնում է տուն, տնեցիք ասում են. «Լսի, բա չիմացար, Հայկոյին քաղաքապետի պաշտոնից հանեցին, տեղը եսիմ ում են դրել»։

Քանի որ Հրաչյա Սարգսյանին չենք ճանաչում, «եսիմ ով է» կարգավիճակ ունի, այդ իսկ պատճառով առայժմ նրա վերաբերյալ մեկնաբանություններ չենք անի: Տեսնենք՝ ինչ է անելու:

Բայց մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ բան. որ Փաշինյանը Հայկ Մարությանին հանելու պատճառ է համարել ինստիտուցիոնալ խնդիրը, երբ համայնքի ղեկավարն ունի ավագանու մեծամասնությունը: 

Բա որ պատճառը դա էր, հենց սկզբից դա ասեիք, էլ ինչի՞ էիք ֆեյք-հարձակումներ սկսել Մարությանի դեմ, լավ չի աշխատում, էս է արել, էն է արել, Սեյրան Օհանյանի առանձնատունն է սեփականաշնորհել, Քոչարյանի հետ է հանդիպել: Էս կլոունադայի փոխարեն հայտարարեիք, որ Հայկ Մարությանը չի վայելում ավագանու մեծամասնության աջակցությունը կամ ձեր թիմից չէ, հարցը փակվեր, այսքան աղմուկ հաստատ չէր լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ