...

Կոֆեն ու դիվերսանտները

Կոֆեն ու դիվերսանտները

Երեկ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  բնակիչներից ոստիկանություն ահազանգեր են եղել, թե համայնքում ադրբեջանցի դիվերսանտներ կան: Որոնողական աշխատանքների ընթացքում բաժին է բերվել գավառցի երկու կին։ Ոստիկանության Մարտունու բաժնի պետ, գնդապետ Ստեփան Հակոբյանը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնել է. «Դիվերսանտներ չկան: Այդ կանայք «Ռոյալ Արմենիա» սուրճի հետ կապված հարցումներ են իրականացրել մարդկանց տներում»:

ՉԻ.- Դեռ էժան ենք պրծել: Բա որ առավոտ կանուխ մի ամբողջ թաղամաս արթնանում է «ժավե՜լ, ժավե՜լ» բացականչություններից, կարող են ԱԱԾ զանգեն, ասեն՝ այստեղ «Ալ-Քաիդայի» դիվերսանտներ են հայտնվել:

Բայց, լավ է, որ մեր բնակչությունը զգոն է: Բայց լավ չէ, որ արդեն կոֆեի գովազդ անողներին են թարս աչքով նայում: Էն էլ՝ Մարտունիում: Ուրեմն՝ կոֆե քիչ խմեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ