...

Կրիմ նաշ, կամ մեր սեղանից՝ Լավրովի սեղանին

Կրիմ նաշ, կամ մեր սեղանից՝ Լավրովի սեղանին

Լրատվամիջոցներում ու սոցկայքերում ահավոր աղմուկ է․ իբր ինչ-որ կազմակերպություն Հայաստանում սոցհարցում է կազմակերպել, և պարզվել է, որ հարցվածների 67 տոկոսի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր։ 

Հասկանալի է, որ իրականում հազիվ թե Հայաստանում նման հարցում անցկացված լինի, ու այդ լուրն ամենայն հավանականությամբ կեղծ է։ Բայց նույնիսկ եթե ճիշտ լինի՝ հեռուն գնացող եզրակացություններ անել չարժե, որովհետև եթե այդ նույն պահին հարցում արվեր, օրինակ, թե «կո՞ղմ եք արդյոք Հայաստանի անկախությանը», ապա վստահաբար՝ առնվազն 97 տոկոսը կպատասխաներ «այո»։ Այլ կերպ ասած, այդ հարցումը, եթե իսկապես արվել է, ոչ թե Խորհրդային Միության փլուզման մասին է եղել, այլ այն մասին, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է սեփական գլուխն օգտագործում մտածելու, քանի տոկոսը՝ քորելու և քանի տոկոսը՝ գլխարկ դնելու համար։

Իսկ ՀՀ իշխանությունները տվյալ դեպքում պիտի ոչ թե «մազոխիստական կայֆերի» մեջ ընկնեն, այլ իրենց առջև շատ կոնկրետ խնդիր դնեն․ բացահայտել հարցում անցկացրած կազմակերպությանը կամ այդ թեմայով կեղծ տեղեկատվություն տարածողներին, և պատժել ամենայն խստությամբ՝ պետական դավաճանության հոդվածով։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ