...

Կրկնությունը գիտության պապան է

Կրկնությունը գիտության պապան է

Հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից, Բաքվում, 02.02.2022թ. «Եթե Շուշին հայկական լիներ, չէր կարող այդքան վատ վիճակում լինել: Շուշան հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը և ցամաքեցրել են բոլոր աղբյուրները»:

Հատված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից՝ Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, 04.10.2021թ. «30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք ա կառուցվել։ Ոչ մի։ Ինչի՞։ Մեկը հարց չի տալի՞ս։ Ի՞նչն ա պատճառը, որ չի կառուցվել։ Տրամաբանությունն ի՞նչ ա, որ չեն կառուցել»:

Հատված ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից, 08.09.2018թ. «Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, և ես նախ և առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ և շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»:

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ