...

Կտոր մը նարինջ

Կտոր մը նարինջ

Պոսթընի «Հայրենիք» պարբերականը գրել է. «Իր նախագահութեան օրերուն ալ, ԼՏՊ միշտ հողեր յանձնելու քաղաքականութեան դրօշակիր մըն էր։ …Իր «սանուկ»-ը օր մը «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռաց, յետոյ այդ շրջանին մեծ բաժինը նուէր տուաւ Ատրպէյճանին, հիմա ձեռքերը վերջնականապէս լուացած է Արցախէն»:

«ՉԻ». Թարգմանենք. Պոսթընը Բոսթոնն է: «Հայրենիքը»՝ դաշնակների հայրենիքը: Իսկական հայրենիքը: Միակն ու անկրկնելին: Բայց դա չի էականը: Պարզապես սա հերթական անգամ ապացուցում է հին եգիպտական ճշմարտությունը. աղանդավորը մնում է աղանդավոր, անկախ նրանից՝ Բոսթոնում է ապրում, թե Քվեբեքում կամ Մելբուրնում:

Երբ հողեր հանձնելու գլխավոր դրոշակակիր ուժը հազարավոր կիլոմետր հեռավորությունից շարունակում է հողեր հանձնելու քաղաքականությունը, ինչպես դա արել են 1920-ին, ինչպես դա արել են վերջին 20 տարում, իրենց ասելու բան չկա: Հայրենիքի մի մասը հանձնել, չվել են Պոսթըն: Իրենց հող հանձնող էությամբ հողեր ազատագրողին հող հանձնող են համարում, իրենց հոգեզավակին Հայաստանի ու Արցախի տարածքը մեծացրած մարդու սանիկ են որակում: 

Նարինջ քիչ կերեք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ