...

Լաոյի տեղը ակադեմիան է արթնացել

Լաոյի տեղը ակադեմիան է արթնացել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ, որում մասնավորապես ասված է. «Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Հարկավոր է համախմբել մեր ողջ ներուժը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին, լուծումներ գտնելու առաջ եկած խնդիրներին։ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն»:

«ՉԻ». Գիտությունների ակադեմիան երևի ծանոթ չէ մեր կայքում հրապարակված բլթոցների շարքին: Բլթոցներ, որոնց հեղինակների մեծ մասն այդ նույն ակադեմիայի անդամներ են, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ: 

Բլթոցներ, որոնք իրենք համարում են իրենց գիտական մտքի արգասիք, մասնագիտական կարծիք, բայց որոնք իրականում ցույց են տալիս մեր ակադեմիական շրջանակների ցածր որակը, քարացած կարծրատիպերը, ժամանակից պատկերացում չունենալը: 

Ասում են՝ պատրաստ ենք տրամադրել մասնագիտական խորհրդատվություն: Բարև ձեզ, զարթնել են: Ձեր տված մասնագիտական խորհրդատվությունն ի՞նչ լինի: Լավ, հարցն այլ կերպ ձևակերպենք. իսկ մինչև հիմա ինչի՞ մասնագիտական խորհրդատվություններ չեք տվել: Կամ երբևիցե խորհուրդներ տվե՞լ եք իշխանություններին: Եթե տվել եք, կարո՞ղ եք ցույց տալ: Կամ ասեք՝ այդ խորհուրդներից ի՞նչ օգուտ են քաղել Հայաստանն ու Արցախը: 

Միանգամից ասենք, որ եթե նորմալ, մասնագիտական խորհրդատվություն տված լինեին, այս օրը չէինք ընկնի: Ցույց տալու բան չունեն: Մեր հիշելով, մենակ մի անգամ են խորհրդատվություն տվել:

Ավելի ճիշտ, դա խորհրդատվություն չէր, այլ ճվճվոց: 1997թ. աշնանը Կինոյի տանը մասնագիտական ճվճվոց կազմակերպեցին և մի հատ խորհուրդ տվեցին. «ոչ մի թիզ թշնամուն»: Վերջ, դրանից հետո քառորդ դար ուրիշ ոչ մի խորհուրդ, մասնագիտական, գիտահետազոտական-միտահետազոտական, չեն տվել: 

Բարի: Բայց դուք մի սպասեք իշխանությունների արձագանքին: Տվեք ձեր մասնագիտական խորհրդատվությունը, հրապարակայնացրեք, տեսնենք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ