...

Լոգիկա ենք ասել

Լոգիկա ենք ասել

Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը: Նպատակը իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»:

«ՉԻ». Քիչ է մնում շնորհավորեն Հայաստանի իշխանություններին, որ Ադրբեջանի գնդակոծություններին չեն պատասխանել և դրանով մանթո են գցել Ալիևին:

Այսինքն, որ ադրբեջանցիները կրակում ու գնդակոծում են, դա ոչինչ, պատահում է, դե, համարյա թուրք են, դրանցից ամեն ինչ սպասելի է, բայց որ մերոնք չեն պատասխանում, դա հզոր քայլ է:

Ստացվում է, որ Ադրբեջանը ամեն օր հանգիստ կարող է գնդակոծել մեր սահմանամերձ բնակավայրերը, մեկ է, դրա համար ոչ մի միջազգային արձագանք չի լինելու, ոչ մի սաստող քայլ, դատապարտող հայտարարություն, բայց որ մեր զինված ուժերը պարզապես պատասխանեն այդ գնդակոծություններին, ուրեմն դրանով լեգիտիմ հիմք են տալու Ադրբեջանին լայնամասշտաբ հարձակում սկսելու համար: 

Ու ստացվում է, որ ոչ թե նրանց գնդակոծություններն են հիմնազուրկ, այլ մեր պատասխանը: Լոգիկա ենք ասել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ