...

Մահվան լուր

Մահվան լուր

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ 2022թ․ դեկտեմբերի 31-ին մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։ Մահվան գուժը հայտնել են վերջինիս զավակները։

Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953թ․, «Ղարաբաղ կոմիտե»-ի հիմնադիր անդամներից էր, ղարաբաղյան շարժման առաջնորդներից, Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ «Մուշ» ջոկատի հիմնադիր հրամանատարներից։

Եղել է առաջին և երկրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանում զբաղեցրել է Երևան քաղաքի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։  

Ամուսնացած էր, ուներ չորս զավակ։

Հոգեհանգստի և թաղման արարողության մասին տեղեկատվությունը կդրամադրվի լրացուցիչ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ