...

ՄԱԿ-ական Եվրատեսիլը

ՄԱԿ-ական Եվրատեսիլը

Այո, երեկ հայ հանրությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին հետևում էր այնպես, ինչպես՝ Եվրատեսիլին ենք հետևում: 

12 point – go to France: Մոտավորապես այսպիսի գնահատականներ էին տրվում: Էս ինչ երկրի դեսպանը լավ երգեց... կներեք՝ ելույթ ունեցավ: Ամերիկացու ելույթն էլ, ոնց որ թե՝ վատը չէր, բայց մի երկու տաղ ֆալշ խփեց, ընդամենը 10 միավոր: 

Գաբոնը... դե գաբոնցիները մեր հինավուրց ընկերներն են, նաղդ 12 միավորի էին արժանի:

Իսկ ահա ռուսների ելույթը ահավոր վատն էր, անընդհատ կրկներգ էր, ադրբեջանցին էլ դամ էր պահում, սրանց միավոր չէր հասնում:

Չինաստանի ներկայացուցչի ելույթից բան չհասկացվեց, դրան մյուս Եվրատեսիլում լսենք, հասկանանք, ինչ է ասում: 

Հայաստանի ելույթը լավն էր, ազգային-ազատագրական ելևեջներով, սրտաճմլիկ մեցո-սոպրանոյով: Ափսոս, ծերից-ծեր հայկական էր, քչերն էին ընկալում դրա հզորությունը:

Անգլիացու ելույթը սառն էր, ինչպես սառնարանից նոր հանած վիսկին: 

Մի խոսքով, լավ Եվրատեսիլ էր, հետաքրքիր, ափսոս, սմս-ներով քվեարկելու հնարավորություն չկար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ