...

Մարտի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 10-12-ին ուրիշների մասին հոգ տանելն ու անսպասելի գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Կձգտեք հեռանալ գործերից, առանձնանալ:

13-16-ին՝ գործերի անսպասելի բարելավվում, հաջողություն առևտրի մեջ, հաջող գնումներ: Գումար աշխատելու նոր հնարավորություններ կստեղծվեն: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

Ցուլ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-12-ին գումարի հանդեպ լուրջ վերաբերմունքը, ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ ծրագրեր նախանշել:

13-16-ին անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, որոնք թույլ կտան իրագործել անձնական գաղափարներն ու խնդիրները:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 10-12-ին անձնական մեծ պատասխանատվությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը կօգնեն առաջ մղել կամ կայունացնել գործերը: Նպատակին ուղղված ճիշտ քայլեր կարող եք անել:

13-16-ին նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 10-12-ին՝ անձնական պատասխանատվության ու սկզբունքայնության աճ: Կարող են իրագործվել  գործերի ընդլայնման կամ արտասահմանի հետ առնչվող գործերի հետ կապված երկարաժամկետ ծրագրերը:

13-16-ին մեծ ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորությունները և անսպասելի հաջողությունը կօգնեն կյանքի կոչել ծրագրերը:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-12-ին գործերի հանդեպ լուրջ ու պատասխանատու վերաբերմունքը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ ծրագրեր նախանշել: Համատեղ գործերում ու բիզնեսում իրավիճակի կայունացում:

13-16-ին անսպասելի հաջողությունը կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել: Ինտուիցիան կուժեղանա: Բիզնեսում նոր նպատակներ կնախանշեք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 10-12-ին՝ գործերի և գործնական հարաբերությունների բարելավվում: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու խորհրդատու կամ գործընկեր կգտնեք:

13-16-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը կամ անսպասելի բացված հնարավորությունը կկարգավորեն գործերի վիճակը:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-12-ին անձնական մեծ պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը կօգնեն առաջ մղել գործերը: Բայց պետք չէ ծանրաբեռնվել օրգանիզմը չթուլացնելու համար: Աշխատանքի հետ կապված հանդիպումներ կունենաք կարևոր մարդկանց հետ:

13-16-ին ծրագրերն իրագործելու անսպասելի հնարավորություններ կհայտնվեն:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-12-ին՝ լուրջ վերաբերմունք գործերին, զգուշություն: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին, ռոմանտիկ հարաբերություններին:

13-16-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների, գործընկերների օգնությունը ծրագրերի իրագործման կբերեն:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-12-ին տանը աշխատանք ու հոգսեր շատ կլինեն, իսկ դուք աշխատունակ չեք լինի: Գործերի հաջող ավարտի համար դիմացկունության ու համբերատարության կարիք կլինի:

13-16-ին գործերում անսպասելի հաջողակ կլինեք, տան ու ընտանիքի հետ կապված գործերում էլ հաջողությունը ուղեկից կլինի ձեզ:

Այծեղջյուր

Ակտիվ շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 10-12-ին՝ հաջող հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն փորձառու մարդկանց կամ պաշտոնյաների հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

13-16-ին՝ անսպասելի հանդիպումներ կամ նոր ծանոթություններ, որոնք կբարելավվեն գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ:

Ջրհոս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 10-12-ին գումարը և ուժերը խնայելու անհրաժեշտություն կլինի: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կլինի: Բանակցություններ պաշտոնյաների, ղեկավարության հետ: Հաջողությամբ գումարը կներդնեք երկարաժամկետ գործերի մեջ:

13-16-ին անսպասելի գումար կաշխատեք: Ընտանեկան բարեկեցության աճ:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 10-12-ին՝ անձնական պատասխանատվության աճ ու ինքնակազմակերպվածություն: Կազմակերպվածություն ու առաջխաղացում աշխատանքի մեջ: Կարևոր խնդիրների ու լուրջ հարցերի լուծման շրջան է:

13-16-ին անսպասելի հնարավորությունները թույլ կտան իրագործել անձնական նպատակները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ