...

Մարտի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 11-15-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ պարտավորություններ շատ կունենաք: Ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարություններ կլինեն:

16-17-ին շատ շփվող կլինեք, կձգտեք մտավոր գործունեության և տեղեկատվության հետ աշխատանքի: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 11-15-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերին: Հին ընկերական հարաբերությունների ու հին կապերի վերականգնում:

16-17-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 11-15-ին գործերում շատ պատասխանատու կլինեք: Ղեկավարությունը ձեզ գովեստների կարժանացնի: Կներգրավվեք քաղաքական գործերին կամ կազմակերպչական աշխատանքին: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող մարդկանց հետ:

16-17-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում ընդլայնել դրանք: 11-15-ին մասնագիտական առաջխաղացման նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կունենաք: Հեռավոր ուղևորություններ կկատարեք, կամ արտասահմանցիների հետ գործնական կապեր կհաստատեք:

16-17-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-15-ին հարկերի, վարկերի, համատեղ բիզնեսի հետ կապված գործերում մեծ պատասխանատվություն: Բիզնեսի կայունացում:

16-17-ին ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 11-15-ին գործընկերների առաջ մեծ պատասխանատվություն կզգաք: Հուսալի ու փորձառու գործընկերներ կգտնեք: Կուժեղանա արդարության զգացումը:

16-17-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք: Մեծ նպատակասլացություն:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-15-ին՝ աշխատավայրում մեծ պատասխանատվություն: Գործերում կազմակերպված կլինեք ու արդյունավետ կաշխատեք:

16-17-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ, կամ հեռվից լուրեր կստանաք:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-15-ին՝ ռոմանտիկ հնարավորությունների սահմանափակում, սիրելիների հետ հարաբերություններում սառնություն կնկատվի: Չիրագործված ծրագրեր: Երեխաների մասին հոգ տանելը երկար ժամանակ կպահանջի: Կարող են վերականգնվել հին կապերը: Բիզնեսում գործնական կլինեք:

16-17-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-15-ին՝ տնային գործերում պատասխանատվության աճ: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի տարեց անդամների մասին: Վերանորոգման ծրագրում: Դժվարություններ կունենաք մասնագիտական ու տնային պարտականությունները համատեղելիս:

16-17-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: 11-15-ին՝ կրթության նկատմամբ լուրջ վերաբերմունք: Ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն: Գործնական կապերի ընդլայնում: Պայմանագրեր կնքելիս զգույշ է պետք լինել, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու: Պատասխանատու կլինեք հարազատների գործերի համար:

16-17-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության նկատմամբ:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 11-15-ին մեծ պատասխանատվություն կդրսևորեք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Պրակտիկ հոտառություն: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կունենաք:

16-17-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, սեփական կարողությունները դրսևորելիս: 11-15-ին՝ անձնական պատասխանատվության մեծ զգացում, ինքնավստահություն: Զարգացման նոր ուղիների փնտրտուք: Հնարավոր են խնդիրներ համագործակցության մեջ սեփական խնդիրներին կառչած լինելու պատճառով:

16-17-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կարևոր հանդիպումներ տանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ