...

Մարտի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-15-ին ծանոթությունների և հանդիպումների ժամանակ անօգուտ ակտիվությունը, անիմաստ վեճերն ու անուշադրությունը անձնական ծրագրերի իրագործման մեջ անհաջողությունների կհանգեցնեն:

16-17-ին անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Անհրաժեշտ կապեր կհաստատեք կամ հեշտությամբ վերջ կտաք անպիտան ծանոթություններին: Կարևոր գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր բանը հասկանալու հնարավորություն կունենաք:

18-19-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը և կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բիզնեսում իմպուլսիվությունն ու սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել: Կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ կընկնեք:

16-17-ին անձնական գաղափարներն արտահայտելիս շատ ինքնավստահ ու համառ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

18-19-ին ակտիվորեն կմասնակցեք ընտանիքի գործերին, կամ էլ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ձեր ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք: Նպատակասլաց կլինեք:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման և սեփական դիրքերն ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ը լարված օրեր են: Հնարավոր է խնդիրներ առաջանան սեփական նախաձեռնություններն առաջ տանելիս, կամ էլ ձեր իմպուլսիվ, անշրջահայաց, մրցակցային վարքի պատճառով: Վատ ժամանակ է ղեկավարության հետ բանակցությունների համար:

16-17-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Ձեր նախաձեռնությունները հաջող կլինեն:

18-19-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-15-ին արտերկրի հետ կապված գործերում անսպասելի ձգձգումներ կլինեն: Ցածր աշխատունակություն, խոստումներին չեք հավատա, աջակցության բացակայություն:

16-17-ին ձեր գործերն առաջ մղելու համար հետաքրքիր առաջարկներ կստանաք ու նոր գաղափարներ կունենաք: Հանդիպումներ պիտանի ու կարևոր մարդկանց հետ: Անհրաժեշտ տեղեկատվության կամ գիտելիքների ստացում:

18-19-ին անհանգստությունը կստիպի խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին, ինչ-որ բան փոխել տանը:

Առյուծ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 13-15-ին իմպուլսիվ վարքի և անշրջահայաց գործողությունների պատճառով խնդիրներ կլինեն: Անկայունություն բիզնեսում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Գործիքներով ու էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ է պետք լինել:

16-17-ին գործերում ինքնավստահ ու հնարամիտ կլինեք: Բիզնեսում ու վարկերի հետ կապված գործերում բարելավվում կլինի:

18-19-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսնու կամ կնոջ գործերով: Շատ զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կլինեք: 13-15-ին խնդիրներ կստեղծվեն մեծ ամբիցիաների ու մրցակցային վարքի պատճառով: Սեփական կամքը պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտների հանգեցնել: Համագործակցելիս խնդիրներ կստեղծվեն:

16-17-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կանցկացնեք ու համաձայնություններ կկնքեք: Օգտակար վեճեր կլինեն:

18-19-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 13-15-ին համբերատարության պակասն ու ավելորդ ինքնավստահությունը կարող են խնդիրներ ստեղծել աշխատավայրում: Անուշադրությունը կարող է խանգարել պրակտիկ գործերին: Ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնել առողջությանը:

16-17-ին ճիշտ ծրագրման, ինքնավստահության, սեփական գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ գործերում հաջողություններ կարձանագրեք:

18-19-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն ձեզ: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 13-15-ին իմպուլսիվությունը, սեփական կամքը ուրիշներին պարտադրելու ձգտումը կարող են դժգոհություններ ու կոնֆլիկտներ հարուցել: Խանդի պահեր կլինեն: Իմպուլսիվ ֆինանսական սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել:

16-17-ին անձնական գաղափարներն արտահայտելիս համառ ու հաստատակամ կլինեք: Խոստումներ շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

18-19-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 13-15-ին անձնական ծրագրերն առաջ տանելու և ինքնահաստատվելու պատճառով հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում: Համագործակցության մեջ շատ կոնֆլիկտային կլինեք:

16-17-ին տանը կարևոր զրույցներ ու հանդիպումներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր կհայտնվեն: Ակտիվորեն կշփվեք հարազատների և հարևանների հետ:

18-19-ին՝ ակտիվ շփումներ կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Շատ հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-15-ին անուշադրության ու անզսպության պատճառով աշխատավայրում խնդիրներ կստեղծվեն: Գործերում խառնաշփոթ կլինի: Ոչ կառուցողական հանդիպումներ:

16-17-ին անձնական գաղափարներն արտահայտելիս շատ ինքնավստահ ու համառ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ:

18-19-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 13-15-ին մեծ ինքնավստահությունը, նորաձև իրեր ձեռք բերելու ձգտումը կարող են ֆինանսական դժվարությունների հանգեցնել: Մոլախաղերն ու սպեկուլյացիաները վտանգավոր կլինեն:

16-17-ին ֆինանսական գործերի հետ կապված հաջող բանակցություններ և ուղևորություններ են սպասվում: Ֆինանսական գործերում հարազատներից օգնություն կստանաք:

18-19-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 13-15-ին խնդիրներ կստեղծվեն ագրեսիվության, իմպուլսիվության, անշրջահայաց վարքի պատճառով: Ընտանիքի հետ փոխհասկացողության հարցում խնդիրներ կստեղծվեն: Շատ հուզական կլինեք:

16-17-ին շահավետ կապեր կհաստատեք, լավ բանակցություններ կանցկացնեք, կկարողանաք առաջ մղել ձեր գաղափարներն ու հայացքները: Անհրաժեշտ տեղեկատվություն կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

18-19-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Մենակ մնալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Գերզգայուն ու հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ