...

Մարտի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-17-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք գլուխ հանել խճճված, խորհրդավոր իրավիճակներից: Մտքերում ու գործերում հստակություն չի լինի: Գաղափարները կարող են գործնական չլինել: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

18-20-ին գործողություններում ազատության ու արկածների կձգտեք: Գումար աշխատելու տարօրինակ մեթոդներ ու անսպասելի ծախսեր: Ընկերների կամ կազմակերպությունների ազդեցության տակ անհաջող ֆինանսական գործեր կվարեք:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփումներին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 14-17-ին՝ ակտիվ շփումներ ընկերների և կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների, կրթության հանդեպ: Հասարակական գործունեություն, ընկերների հետ համատեղ գործերին առնչվող կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

18-20-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների և գործընկերների վարքից դժգոհությունը կարող է ծրագրերի անսպասելի փոփոխության բերել: Հնարավոր է տհաճ վարք ղեկավարության կողմից, խնդիրներ՝ պաշտոնյաների հետ հարաբերություններում:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման համար պայքարի ու դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-17-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական ու ֆինանսական գործերով: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր կհաստատեք գործատուների, ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնություններ կկնքեք:

18-20-ին հաճույքներին ձգտելն ու ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Փաստերն աղճատված կընդունեք: Անսովոր զգայունակության պատճառով հարաբերություններում խնդիրներ կլինեն:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-17-ին՝ հետաքրքրություն կրթության, արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Հեռավոր ուղևորությունները ձևակերպելու, իրավաբանական խնդիրները լուծելու հետ կապված հաջող գործեր: Կարևոր տեղեկատվության շնորհիվ հայացքներում փոփոխություն կլինի:

18-20-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Անակնկալներ կծագեն նոր գործեր ու համաձայնություններ ծրագրելիս: Խնդիրներ՝ համատեղ բիզնեսում, ընդհանուր գումարն օգտագործելիս:

Առյուծ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով հագեցած ծանր ու անկայուն շրջան է: 14-17-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի կամ հասարակության մեջ զբաղեցրած դիրքի հետ կապված ուժեղ ինտուիցիա: Իրավիճակի խորքը թափանցելու ձգտում:

18-20-ին կարևոր կամ մասնագիտական գործերում խնդիրներ կարող են ծագել վատ փոխհասկացողության կամ ղեկավարության հետ հարաբերությունների պատճառով: Տարօրինակ վարք գործընկերների կողմից, անսպասելի բանակցություններ:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 14-17-ին՝ համագործակցության, գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերին վերաբերող կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ:

18-20-ին՝ գործերում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Խուսափեք արտասահմանցիների հետ հանդիպումներից ու բանակցություններից. դրանք կարող են վնասել գործերին:

Կշեռք

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 14-17-ին՝ կազմակերպվածություն և հստակություն արտահայտություններում ու մտքերում: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Կարճատև ուղևորություններ առողջությունն ամրապնդելու կամ գնումների նպատակով:

18-20-ին՝ տարօրինակ դժվարություններ կառաջանան համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր երեխաների, սիրելիների կամ զվարճանքների վրա:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-17-ին՝ ուրախություն երեխաների և սիրելիների հետ շփումներից: Հետաքրքիր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ բիզնեսում և առևտրի մեջ:

18-20-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ տանը: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ անձնական հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 14-17-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված զրույցներ, ընտանեկան խնդիրները լուծելու եղանակներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

18-20-ին՝ աշխատանքի կամ առողջության հետ կապված անսպասելի, հարկադիր ուղևորություններ: Խնդիրներ կունենաք հարազատների, գործընկերների հետ: Վեճեր, անհասկացողություն աշխատավայրում: Անճշտություններ գործերում:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր լինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-17-ին՝ պիտանի տեղեկատվության փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների կամ հարևանների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

18-20-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հաջող գնումները կարող են փոխարինվել տրամադրությունը բարձրացնելու նպատակով նորաձև իրեր ձեռք բերելով:

Ջրհոս

Կձգտեք դեպի նյութական շահը, կձգտեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 14-17-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով ուսուցում կանցնեք: Գործնական գաղափարների փնտրտուք: Պիտանի կապեր կհաստատեք: Հաճախակի գործնական ուղևորություններ են սպասվում:

18-20-ին ազատության մեծ ցանկությունը կարող է ընտանիքում վեճերի պատճառ դառնալ: Տրամադրության, համակրանքի անսպասելի փոփոխություններ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կծագի։

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, անձնական զարգացման ծրագրում: 14-17-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնադրսևորում և գաղափարների գեներացիա: Արագ կռահողականություն: Մրցակցության ոգի ինտելեկտուալ ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

18-20-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Անսպասելի լուրեր համակրանքի հին սուբյեկտներից ու նախկին հարաբերություններից: Կցուցաբերեք ինքնատիպ վարք, ինչը մյուսներին հասկանալի չի լինի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ