...

Մարտի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մարտի 20-ից սկսվում է Խոյի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 16-18-ին ֆինանսական գործերի անսպասելի բարելավումը, առևտրի մեջ հաջողություններն ու հաջող գնումները լավատեսություն կտան:

19-20-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած դիրքից, մտերիմներին պահանջներ կներկայացնեք: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները վատ կանդրադառնան սեփական նյութական վիճակի վրա:

21-22-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չարդարացված ծախսեր:

Ցուլ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-18-ին անսպասելի հնարավորությունները թույլ կտան իրագործել անձնական նպատակները:

19-20-ին գերզգայուն լինելը կխանգարի ճիշտ գնահատել փաստերը, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում անհասկանալի մի բան կհայտնվի:

21-22-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Երկվորյակ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 16-18-ին անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու նոր հնարավորություններ կհայտնվեն:

19-20-ին ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա անսպասելի ծախսեր կանեք:

21-22-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Խեցգետին

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 16-18-ին մեծ ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորություններն ու հաջողակ լինելը կօգնեն իրագործել ծրագրերը:

19-20-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններին: Ցանկություններն իրագործելու համար գումարը չի բավականացնի:

21-22-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-18-ին անսպասելի պատահարը իրավիճակը դեպի լավը կփոխի: Ինտուիցիան կուժեղանա:

19-20-ին հակված կլինեք ֆանտազիաների և անիրական ծրագրերի: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ փոխհասկացողություն չի լինի: Ծախսեր կանեք հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ կապված գործերի վրա:

21-22-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կույս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-18-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը կամ բացված հնարավորությունը կշտկի իրավիճակը:

19-20-ին նորություններ կամ առաջարկներ շատ կլինեն, բայց կասկածամտության կամ անվճռականության պատճառով դժվարությամբ ընտրություն կկատարեք:

21-22-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք հեռվից եկած հարազատներին կամ դրսից լուրեր կստանաք:

Կշեռք

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-18-ին համատեղ բիզնեսում և աշխատավայրում ծրագրերն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

19-20-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրագործվել վատ փոխհասկացողության, գործընկերոջ անհաջող վարքի պատճառով:

21-22-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Կարիճ

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-18-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների օգնությունը ծրագրերի իրագործման կբերեն:

19-20-ին աշխատավարձը կուշանա, կամ անհիմն ֆինանսական հույսեր: Նորաձև իրեր ձեռք բերելու համար ծախսեր կանեք: Անհաջողություններ արտերկրի կոմերցիայում: Էսթետիկ ճաշակի անկում:

21-22-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Աղեղնավոր

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 16-18-ին տան, ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողություն է սպասվում:

19-20-ին՝ կասկածամտություն: Չարդարացված հույսեր սիրելիների հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ:

21-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Այծեղջյուր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-18-ին անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կարող են փոխել գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ:

19-20-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր անհաջող վարքի պատճառով կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կփչանան:

21-22-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Ջրհոս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-18-ին անսպասելի գումար կաշխատեք: Տան համար լավ գնումներ կանեք:

19-20-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ճանապարհին ավելորդ ծախսեր կանեք: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերի առաջընթացին:

21-22-ին տնային գործերում գերակտիվ կլինեք, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ են սպասվում:

Ձկներ

Վերջանում է Ձկների ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 16-18-ին անսպասելի, ինքնատիպ գաղափարներն ու մտքերը կօգնեն հասնել ձեր ուզածին: Անսպասելի հանդիպումներ և ուղևորություններ:

19-20-ին շքեղության և հաճույքների հետևից ընկնելը, անիրական ֆանտազիաները վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:

21-22-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   27 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ