Խոյ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մարտի 20-ից սկսվում է Խոյի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 17-19-ին գաղտնի գործելու ցանկություն կամ անհրաժեշտություն կառաջանա, չեք ուզենա զուր վատնել էներգիան: Աշխատունակությունը կախված կլինի տնային գործերից, ընտանիքում զբաղեցրած դիրքից: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:
20-23-ին՝ հետաքրքրասիրություն, ակտիվություն, գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:
Ցուլ
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին՝ ակտիվ գործողություններ ու աշխատանք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Տեղեկատվության փնտրտուք, կարճատև ուղևորություններ: Պրակտիկ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:
20-23-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Ստիպված եք լինելու ինչ-որ գաղտնիքներ բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց պրակտիկ չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:
Երկվորյակ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-19-ին մեծ ամբիցիաներն ու փառասիրությունը կօգնեն ամրապնդել նյութական վիճակն ու շահավետ առաջարկներ ստանալ: Լավ գնումներ անելու և խնայելու հնարավորություն կլինի: Գործնական լինելը հաջողություն կբերի բիզնեսում:
20-23-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտությամբ: Հասարակական գործունեություն: Խնդիրների լուծման նոր մեթոդներ կգտնեք:
Խեցգետին
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 17-19-ին սեփական գործողությունները ճշգրիտ ծրագրելու և ձեզ համար լավ հեռանկարներ ապահովելու հնարավորություն կունենաք, այդ թվում՝ հասարակական գործերում, քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ու խոստումներ ազդեցիկ դեմքերից:
20-23-ին մասնագիտական ու ֆինանսական գործերով շփումներ, բանակցություններ են սպասվում: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Ակտիվ շփումներ գործատուների, ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնություններ կկնքեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:
Առյուծ
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին՝ մեծ գործնական ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
20-23-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանյան ամեն ինչով: Կարևոր ու պիտանի տեղեկատվություն ստանալու շնորհիվ գործերում փոփոխություններ կլինեն: Իրավաբանական խնդիրների լուծում:
Կույս
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին՝ ակտիվ համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ, ինչը գործերում լավ հեռանկարներ կբացի, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:
20-23-ին՝ համատեղ գործերի, ֆինանսների, հարկերի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Իրերի խորքը թափանցելու ձգտում կունենաք:
Կշեռք
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին ճշգրիտ, կազմակերպված աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահավետ աշխատանք կգտնեք: Աջակցություն ղեկավարությունից:
20-23-ին՝ համագործակցության, գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Գործնական մարդկանց հետ կապեր կհաստատեք:
Կարիճ
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին՝ օգտակար ակտիվություն ու կոնկրետ քայլեր՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:
20-23-ին՝ հստակություն մտքերում և արտահայտություններում: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Կարևոր իրեր ձեռք կբերեք: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:
Աղեղնավոր
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարեհաջող շրջան կսկսվի: 17-19-ին ինտուիցիան կօգնի ընտրության բարդ պահերին ճիշտ քայլեր գտնել: Ընտանիքի գործերին հատուկ ուշադրություն կդարձնեք, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը, կամ հարազատների հետ հարաբերություններում: Ընտանեկան բարեկեցությանն ու բյուջեի ամրապնդմանն ուղղված աշխատանք կամ գործողություններ:
20-23-ին մարդկանց հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները, ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
Այծեղջյուր
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին՝ պիտանի և հուսալի կապերի, գործընկերների փնտրտուք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Աշխատանքի հետ կապված կարևոր հանդիպումներ ու բանակցություններ: Համագործակցության գործերով կամ հարազատների խնդիրները լուծելու համար կարճատև ուղևորություններ կկատարեք:
20-23-ին՝ ակտիվ հարաբերություններ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի, ընտանեկան խնդիրների լուծման թեմաներով բազմաթիվ զրույցներ կվարեք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Ջրհոս
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Կատարած աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կարգապահությունը շահույթ կբերեն:
20-23-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, ակտիվ շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Խնդիրներին լուծում կգտնեք, ապագայի ծրագրեր կկազմեք: Համատեղ գործեր հարազատների հետ:
Ձկներ
Վերջանում է Ձկների ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 17-19-ին անձնական ակտիվության աճը ձեր զարգացման գործում կոնկրետ արդյունքներ կբերի, կամրապնդեք ձեր հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ձեր ծրագրերն իրագործելու հնարավորություն կընձեռվի: Ձեզ պետք եկած մարդկանց վրա անհրաժեշտ տպավորությունը կթողնեք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
20-23-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով լրացուցիչ կրթություն կստանաք: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ: