...

Մարտի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մարտի 21-ից՝ ժամը 01:30-ից սկսվում է Խոյի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 20-22-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու հնարամտություն: Մրցակցության ոգի մտավոր ոլորտում: Հաճախ կշփվեք հարազատների հետ:

23-26-ին լավ կընթանան ֆինանսական գործերը: Հասարակության մեջ ձեր դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ աշխատելու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Լավ առաջարկներ կստանաք:

Ցուլ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-22-ին գաղտնի հանդիպումներ, մտերիմների հոգսերի հետ կապված հաճախակի շփումներ են սպասվում: Շատ զգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Ձեր գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց պրակտիկ չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

23-26-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք հասարակական ու ռոմանտիկ գործերում: Բիզնեսում հաջող գործեր են սպասվում:

Երկվորյակ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-22-ին ակտիվորեն կշփվեք ընկերների և կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով ու գիտությամբ: Հասարակական գործունեություն կծավալեք: Ընկերների հետ գործերի, հասարակական գործերի հետ կապված ոչ մեծ ուղևորություններ կկատարեք: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

23-26-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարություն ու առատաձեռնություն կդրսևորեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի ռոմանտիկ արկածներ են սպասվում:

Խեցգետին

Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 20-22-ին մասնագիտական ու ֆինանսական գործերի հետ կապված շփումներ և բանակցություններ են սպասվում: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Բազմաթիվ կապեր կհաստատեք գործատուների, ղեկավարության, պաշտոնյաների հետ: Մասնագիտական ու գործնական կարևոր որոշումներ ընդունելու շրջան է: Համաձայնություններ կկնքեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

23-26-ին՝ ուժեղ ինտուիցիա, հասարակական, գործնական և ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն ընկերների շրջանում, կազմակերպության գործերին մասնակցելիս: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

Առյուծ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-22-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Հեռու ուղևորությունների կազմակերպման, իրավաբանական խնդիրների լուծման հետ կապված հաջող գործեր են սպասվում: Հայացքներում և պատկերացումներում փոփոխություններ կլինեն:

23-26-ին հարաբերությունները զուտ գործնական ուղղությամբ կզարգանան: Կձգտեք ֆինանսական կայունության ու ապահովության հասնել: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ:

Կույս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-22-ին համատեղ գործերի ու համատեղ ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ են սպասվում: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի, հասարակության մեջ ձեր զբաղեցրած դիրքի հետ կապված ուժեղ ինտուիցիա կդրսևորեք: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք: Իրավիճակի խորքը թափանցելու ունակություն:

23-26-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կապերի և գործերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել:

Կշեռք

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-22-ին՝ համագործակցության ու գործընկերության փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումներ կկազմակերպեք: Հաջող բանակցություններ կանցկացնեք:

23-26-ին ճիշտ ու շահեկան կտնօրինեք սեփական խնայողություններն ու համատեղ ֆինանսները: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր են սպասվում: Հնարավոր է նվերներ ստանաք: Հավանական է գործնական առաջարկներ ստանաք:

Կարիճ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով ու հոգսերով: 20-22-ին մտքերում և արտահայտվելիս կազմակերպվածություն ու հստակություն կլինի: Գործերում ու հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Աշխատանքի հետ կապված բանակցություններ են սպասվում: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:

23-26-ին՝ ներդաշնակ հարաբերություններ ամուսնական կյանքում, գործընկերության մեջ: Շփվող կլինեք, կոլեկտիվում հաջող գործեր են սպասվում: Անձնական գրավչության աճ:

Աղեղնավոր

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 20-22-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցներն ու ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել: Բիզնեսում գործերի հաջող ծրագրում:

23-26-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ:

Այծեղջյուր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-22-ին՝ ակտիվ շփումներ հարազատների հետ: Տնային գործերի, ընտանեկան խնդիրների լուծման հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն: Կենցաղային գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Հարազատների և կոլեգաների հետ կարևոր հանդիպումներ կկայանան:

23-26-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Բարություն, հասկացողություն ու առատաձեռնություն: Հնարավոր են ռոմանտիկ արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

Ջրհոս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-22-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, խոստումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի ինֆորմացիա կփնտրեք: Հարազատների հետ համատեղ գործունեություն: Շատ կռահող կլինեք:

23-26-ին տանը հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ընտանիքում հարաբերությունների բարելավվում կլինի: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

Ձկներ

Վերջանում է Ձկների ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 20-22-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով, աշխատավարձը բարձրացնելու նպատակով հատուկ կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ կկատարեք:

23-26-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև հաճելի ուղևորություններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ