...

Մարտի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Սկսվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք անձնական ծրագրերը: 21-24-ը անհաջող օրեր են գումարի հետ կապված գործերի և ֆինանսական գործարքների համար: Հնարավոր են ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված կոնֆլիկտներ ու կորուստներ: 25-26-ին ակտիվորեն մասնակցեք տնային գործերին կամ աշխատանք կատարեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Մարտի 27-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումները չեք հանդուրժի: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ցուլ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն կունենաք: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 21-24-ին իմպուլսիվ գործողությունների, անզսպության, ամեն գնով ազատություն ստանալու ձգտումը կարող է խնդիրներ առաջացնել ձեզ համար կարևոր գործերում: Գործնական նախագծեր սկսելու համար անհաջող օրեր են: 25-26-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակությամբ օժտված կլինեք:

Մարտի 27-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Երկվորյակ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 21-24-ին անուշադրությունը, ցրվածությունը, ուժերը սխալ ներդնելը կարող են արգելակել հաջող սկսված գործերի ընթացքը: 25-26-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է ընտանիքում տհաճ մթնոլորտ ստեղծել: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ էլ կնախապատրաստվեք դրանց: Հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան բյուջեի հանդեպ:

Մարտի 27-ին՝ լավատեսություն, լավ ժամանակ կանցկացնեք ընտանիքի հետ: Հանդիպումներ են սպասվում կարևոր անձանց կամ արտասահմանցիների հետ: Կարևոր լուրեր կստանաք:

Խեցգետին

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 21-24-ին իմպուլսիվ գործողությունները, ազատության ցանկությունը կարող են միայն բարդացնել գործերի վիճակը: Գործնական նախաձեռնությունների համար անհաջող օրեր են: Անհրաժեշտ է զգույշ լինել էլեկտրականության, մեքենաների հետ աշխատելիս: 25-26-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Մարտի 27-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Այս շրջանում կկամենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 21-24-ին անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են խնդիրներ ստեղծել աշխատավայրում առաջխաղացում ունենալու ճանապարհին կամ սեփական նախաձեռնություններն իրագործելիս: Համագործակցության համար անհաջող օրեր են: Կոնֆլիկտներ կծագեն ղեկավարության կամ կարևոր անձանց հետ: 25-26-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք առողջության հանդեպ:

Մարտի 27-ին մեծ ուշադրություն կհատկացնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Հանդիպումներ են սպասվում հարազատների հետ:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 21-24-ին ամեն գնով գործերը բարելավելու, առաջ մղելու ձգտումը կարող է զուր լինել: Չնախատեսված դժվարություններ կառաջանան, որոնք կսահմանափակեն ձեր անձնական նախաձեռնությունը: 25-26-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Մարտի 27-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Գնումներ կանեք տան համար:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 21-24-ին՝ դժվարություններ կծագեն համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստությունը: Անհրաժեշտ է զգույշ լինել ճամփա գնալիս ու էլեկտրականության հետ գործ ունենալիս: 25-26-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:

Մարտի 27-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 21-24-ին իմպուլսիվ վարքը կարող է ընտանիքում կոնֆլիկտների պատճառ դառնալ: Խնդիրներ կծագեն գործընկերների կամ ամուսինների հետ: 25-26-ին հնարավոր են ակտիվ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Ուղևորություններ կկատարեք ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Մարտի 27-ին՝ հետաքրքրություն, ակտիվություն տնային գործերում:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 21-24-ին հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Հնարավոր է անկայունություն աշխատանքի մեջ: Էլեկտրականության հետ և գործիքներով աշխատելիս զգույշ է պետք լինել: 25-26-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Հետաքրքրություն կցուցաբերեք առևտրի հանդեպ:

Մարտի 27-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Հավանական են կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 21-24-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք, գումարի հետ կապված հարցերով կոնֆլիկտներ կլինեն: 25-26-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Մարտի 27-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և դրա հետ ակտիվ աշխատանք կտանեք: Ուշադրություն հարազատների, կոլեգաների գործերին: 21-24-ին՝ բարձր հուզականություն, անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Կոնֆլիկտայնություն ազատության մեծ ցանկության պատճառով: 25-26-ին՝ բարձր զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Մարտի 27-ին հատուկ ուշադրություն կդարձնեք սեփական խնդիրներին, դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու գործում:

Ձկներ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 21-24-ին անսպասելի հանդիպումները, տեղեկատվությունը կամ անզգույշ զրույցները կարող են փոխել ծրագրերը կամ վնասել գործերին: Գործողությունները հստակ չեն լինի ու կախված կլինեն չնախատեսված իրավիճակներից: Ճանապարհ գնալիս ուշադիր է պետք լինել: 25-26-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Ձգտում դեպի ընկերները, հետաքրքրություն նորությունների հանդեպ:

Մարտի 27-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կառաջանա: Մեծ հուզականություն ու զգայունակություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1060 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ