Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 23-27-ին՝ անձնական պատասխանատվության ու կարգապահության աճ: Կազմակերպվածություն ու առաջխաղացում աշխատանքի մեջ: Կարևոր խնդիրների ու բարդ հարցերի լուծման շրջան է լինելու:
28-29-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Ցուլ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 23-27-ին ուրիշների մասին հոգ տանելն ու անսպասելի գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից և գործերից: Գործերից հեռանալու, ամեն ինչ ինքնահոսի թողնելու ձգտում:
28-29-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը ընտանեկան հարցերով կարևոր հանդիպումներ կկայանան:
Երկվորյակ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 23-27-ին՝ լուրջ վերաբերմունք ընկերների հետ կապված գործերին: Ընկերների կամ կազմակերպությունների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ ծրագրեր նախանշել:
28-29-ին զբաղված կլինեք մտավոր գործունեությամբ, տեղեկատվական աշխատանքով: Հանդիպումներ հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Խեցգետին
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-27-ին անձնական պատասխանատվության աճը, աշխատասիրությունը, կարգապահությունը կօգնեն առաջ մղել կամ կայունացնել գործերը: Կկարողանաք դեպի նպատակը կարևոր քայլեր անել:
28-29-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Առյուծ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-27-ին՝ անձնական պատասխանատվության ու սկզբունքայնության աճ: Կարող են իրագործվել գործերի ընդլայնման հետ կապված հին երկարաժամկետ ծրագրերը:
28-29-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
Կույս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք ստիպված լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-27-ին գործերի հանդեպ լուրջ ու պատասխանատու վերաբերմունքը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ ծրագիր նախանշել: Համատեղ գործերում ու բիզնեսում վիճակը կկայունանա:
28-29-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Կշեռք
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 23-27-ին՝ գործերի և գործնական հարաբերությունների բարելավում: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու խորհրդատու կամ գործընկեր կգտնեք:
28-29-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումների հանդեպ անհանդուրժողականություն: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:
Կարիճ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-27-ին անձնական պատասխանատվությունն ու կարգապահությունը կօգնեն առաջ մղել գործերը: Բայց օրգանիզմը չթուլացնելու համար չարժե ծանրաբեռնվել: Աշխատանքի հետ կապված կարևոր մարդկանց հետ կհանդիպեք:
28-29-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում, ուժեղ նպատակասլացություն:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-27-ին՝ գործերի հանդեպ լուրջ վերաբերմունք, զգուշություն: Լրացուցիչ պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին և ռոմանտիկ հարաբերություններին: Գործողություններում ազատության սահմանափակում:
28-29-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Այծեղջյուր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-27-ին տանը գործեր ու հոգսեր շատ կլինեն, իսկ ձեր աշխատունակությունը ցածր կլինի: Գործերը հաջողությամբ ավարտելու համար դիմացկունություն ու համբերատարություն է պետք գալու:
28-29-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Ջրհոս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 23-27-ին՝ հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն հեղինակավոր ու փորձառու մարդկանց հետ: Պաշտոնյաների հետ կապեր կհաստատեք: Կարևոր տեղեկատվություն կստանաք:
28-29-ին կհետաքրքրվեք ամուսինների և գործընկերների գործերով: Սերտ շփումների հարազատների ու մտերիմների հետ: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Ձկներ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 23-27-ին գումարը և ուժերը խնայելու անհրաժեշտություն կլինի: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կստեղծվի: Բանակցություններ պաշտոնյաների, ղեկավարության հետ: Գումարը կներդնեք երկարաժամկետ գործերի մեջ:
28-29-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ: